Հայաստանում մոտ 8,8 հազ. ավտոմեքենա հանվել է հաշվառումից ԱՊՊԱ ներդրման հետ կապված. Ճանապարհային ոստիկանություն

13.01.2011 16:39
Հայաստանում մոտ 8,8 հազ. ավտոմեքենա հանվել է հաշվառումից ԱՊՊԱ ներդրման հետ կապված. Ճանապարհային ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ԱՊՊԱ ինստիտուտի ներդրման կապակցությամբ շատ ավտոսեփականատերեր նախընտրում են Ճանապարհային ոստիկանության հաշվառումից հանել իրենց ավտոտրանսպորտային միջոցը, և 2010 թվականի հոկտեմբերից դրանց թիվը 8792 է կազմել, հաղորդեց Հայաստանի Ճանապարհային ոստիկանության Հաշվառման և տեխնիկական փորձաքննության վարչության պետ, փոխգնդապետ Արթուր Տոնոյանը:

«Կարևոր է նշել, որ Հայաստանի Ճանապարհային ոստիկանության հաշվառումից հանելն անվճար է, ինչպես և երկրորդ անգամ հաշվառելը: Դրա համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, պետտուրքի վճարման անդորրագրեր, ավտոտրանսպորտի տեխզննման կտրոնը»,- ընդգծեց նա հինգշաբթի մամուլի ասուլիսում:

Ըստ նրա՝ Ճանապարհային ոստիկանությունը հինգշաբթի օրվանից սկսել է տւգանել ԱՊՊԱ պոլիսներ ձեռք չբերած ավտոսեփականատերերին: «Առայժմ տուգանման  դեպքեր չեն արձանագրվել: Պետք է նշել, որ ՃՈ բոլոր մեքենաները համալրված են սարքավորմամբ, որը հաշված րոպեների ընթացքում ստուգում է ԱՊՊԱ փաստաթղթերի իսկական լինելը: Առայսօր փաստաթղթերի կեղծման դեպքեր չեն գրանցվել»,- ավելացրեց Տոնոյանը:

2011 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է ԱՊՊԱ ինստիտուտը: Հանրապետությունում կա մոտ 149 հազար ավտոմեքենա, որոնցից ներկայումս ապահովագրված է շուրջ 60 տոկոսը: ԱՊՊԱ ապահովագրավճարների չափը կազմում է մոտ 5 մլրդ դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև