ՀՀ կառավարությունը հաստատել է ԱՊՊԱ-ի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգը

13.01.2011 17:40
ՀՀ կառավարությունը հաստատել է ԱՊՊԱ-ի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգը

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի տեղի ունեցած նիստում հաստատեց ԱՊՊԱ տեղեկատվական համակարգի և Հայաստանի Ճանապարհային ոստիկանության տեղեկատվական-որոնողական համակարգի միջև  տեղեկատվության փոխանակման կարգը:

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, այս բազաների միջև փոխանակումը կիրականացվի գրանցված ավտոտրանսպորտային միջոցների, դրանց սեփականատերերի, արձանագրված ՃՏՊ-ների և սեփականատերերի վարչական պատասխանատվության վերաբերյալ տեղեկատվության միջոցով:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հատուկ ուշադրություն դարձնել տվյալ բազաների միջև տեղեկատվության ձևավորմանն ու փոխանակմանը: Սարգսյանը Ոստիկանապետին հանձնարարել է հատկապես ուշադիր լինել առաջիկա երկու ամիսների ընթացքում, քանի որ հենց այս ժամանակահատվածն է առավել լարված լինում:

2011 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է ԱՊՊԱ ինստիտուտը: Հանրապետությունում կա մոտ 149 հազար ավտոմեքենա, որոնցից ներկայումս ապահովագրված է շուրջ 60 տոկոսը: ԱՊՊԱ ապահովագրավճարների չափը կազմում է մոտ 5 մլրդ դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև