Mon, 15 December
-1.9 C
Yerevan
USD: 381.77 RUB: 4.78 EUR: 447.70 GEL: 141.54 GBP: 510.66

Հայաստանի փողի բազան նոյեմբերի վերջին ավելացել է 2,4% և կազմել 455,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. 2010 թ.-ի նոյեմբերի արդյունքներով՝ Հայաստանի փողի բազան ավելացել է 10837 միլիոն դրամով կամ 2.4 տոկոսով՝ կազմելով շուրջ 455,2 միլիարդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից՝ ԿԲ նախնական տվյալների հիման վրա, ԿԲ-ից դուրս կանխիկ դրամը նոյեմբերի վերջին կազմել է 314,7 մլրդ դրամ ՝ հոկտեմբերի վերջի 313,1 միլիարդ դրամի փոխարեն

Պարտադիր պահուստները դրամով կազմել են շուրջ 62,0 մլրդ դրամ՝ հոկտեմբերի վերջի 61,92 միլիարդի փոխարեն, պարտադիր պահուստներն արտարժույթով՝  շուրջ 75,6 մլրդ դրամ՝ հոկտեմբերի վերջի 66,7 միլիարդ դրամի փոխարեն:

Զուտ միջազգային պահուստները (փոխարկելի արտարժույթով, առանց սեփականաշնորհման միջոցների) նոյեմբերի վերջին կազմել են շուրջ 446,6 մլրդ դրամ՝ հոկտեմբերի համեմատ ավելանալով 6,4 մլրդ դրամով կամ 1,45 տոկոսով:

Զուտ ներքին ակտիվների ծավալը հաշվետու ժամանակամիջոցում կազմել է 8,6 միլիարդ դրամ՝ հոկտեմբերի վերջի 4,2 միլիարդի փոխարեն: (1 դոլարը 364,26 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

«ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին

Բավրա

Հայաստանում ներդրումային պրոդուկտների նկատմամբ պահանջարկը գերազանցում է առաջարկը․ Freedom Broker Armenia–ի տնօրեն

Նմանատիպ տեղաբաշխումներն անհրաժեշտ են հենց նրա համար, որպեսզի ներդրողներին հնարավորություններ ընձեռվեն

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img