ՀՀ ԿԲ-ն 869 մլն դրամ ծավալով պարտատոմս է տեղաբաշխել

17.01.2011 17:47
ՀՀ ԿԲ-ն 869 մլն դրամ ծավալով պարտատոմս է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը երկուշաբթի 869 մլն դրամ ծավալով AMGT3917А119 թողարկման  պետական կաևճաժամկետ արժեկտրոնային 39 շաբաթվա  պարտատոմսեր է տեղաբաշխել: Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն՝ ներկայացված առաջարկություններիի ընդհանուր ծավալը 909 մլն դրամ է կազմել, որոնցից շուրջ 769 մլն դրամը՝ գործակալների կողմից ներկայացրած մրցակցային հայտերով։

Գանձապետական պահառուի կողմից ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը 100 մլն դրամ է կազմել, իսկ գործակալների կողմից՝ 40 հազար դրամ։

Աճուրդին 5 գործակալ է մասնակցել։ Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.2531 տոկոս՝ 9.8500 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 1 միլիարդ դրամ: (1 դոլարը 364,53 դրամ է) –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև