«Գրիար Ինշուրանս» և «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերությունների միավորումն ավարտվել է

18.01.2011 15:53
«Գրիար Ինշուրանս» և «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերությունների միավորումն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. «Գրիար Ինշուրանս» և «Ինգո-Արմենիա» ընկերությունների ապահովագրական պորտֆելների միավորման գործարքն ավարտվել է, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց «Ինգո-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը:

Հայաստանի Կենտրոնական բանկը 2010 թ.-ի դեկտեմբերի 30-ին պաշտոնապես գրանցել է «Գրիար Ինշուրանս» ընկերության ապահովագրական պորտֆելի փոխանցումը «Ինգո-Արմենիա» ընկերությանը:

Ալթունյանի խոսքերով՝ միավորման արդյունքում «Ինգո-Արմենիա» ընկերության ակտիվներն ավելացել են 133 միլիոն դրամով՝ հասնելով մինչև 3,2 միլիարդ դրամի:

«Գրիար Ինշուրանս» ընկերությունը գրանցվել է 2001 թ.-ի հունվարի 31-ին որպես «Փաթիվ Հայաստան» ՓԲԸ, 2008 թ.-ի հունիսի 10-ին ընկերությունը վերանվանել է «Գրիար Ինշուրանս» ՓԲԸ-ի: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում էր շուրջ 706 միլիոն դրամ: «Գրիար Ինշուրանս» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսանոց փաթեթը պատկանում էր «Չես-Տոր» ՍՊԸ-ին (Ռուսաստան):

2010 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ «Գրիար Ինշուրանս» ՓԲԸ-ի ակտիվները կազմել են 1,2 միլիարդ դրամ, ընդհանուր պարտավորությունները՝ 172,9 միլիոն դրամ, ընդհանուր կապիտալը՝ շուրջ 1 միլիարդ դրամ: Ընկերության մաքուր եկամուտը 2010 թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմել է շուրջ 9,8 միլիոն դրամ:

«ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.-ին՝ որպես «Էֆես» ապահովագրական ընկերություն։ Ընկերության բաժնետոմսերի հիմնական փաթեթը 2003թ.-ին ձեռք է բերել ռուսական «ԻՆԳՈՍՍՏՐԱԽ» ապահովագրական ԲԲԸ-ն, որից հետո ընկերությունը վերանվանվել է «ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ։

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 750,9 միլիոն դրամ:

2010 թ.-ի սեպտեմբերի 30-ի տվյալների համաձայն՝ «Ինգո-Արմենիա» ՓԲԸ-ի ակտիվները կազմել են 3,2 միլիարդ դրամ, ընդհանուր պարտականությունները՝ 1,6 միլիոն դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 1,6 միլիարդ դրամ: Ընկերության մաքուր եկամուտը 2010 թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմել է շուրջ 63 միլիոն դրամ: (1 դոլարը 365,01 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև