ՀՀ կառավարությունը 2010 թ.-ին $287 մլն վարկ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության նախնական գնահատականների համաձայն՝ 2010 թ.-ին արտաքին պարտքի գծով ՀՀ կառավարությունը ստացել է 287 միլիոն դոլարի կամ 108 միլիարդ դրամի վարկային միջոց:

ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվության համաձայն՝ արտաքին պարտքի գծով կառավարությունը 38,2 միլիոն դոլարի կամ 14,6 միլիարդ դրամի տոկոս է վճարել, 25,1 միլիոն դոլարի կամ 9,7 միլիարդ դրամի պարտք է մարել:

Հայաստանի պետական արտաքին պարտքը ընթացիկ տարվա առաջին ինը ամսվա ընթացքում ավելացել է 8,8 տոկոսով (կամ 262 միլիոն դոլարով) և սեպտեմբերի վերջին կազմել է 3228,1 միլիոն դոլար (կամ 1166,3 միլիարդ դրամ): Պարտքի ընդհանուր գումարի 82,9 տոկոսը կամ 2675 միլիոն դոլարը Հայաստանի կառավարության պարտքն է, որը 2009 թ.-ի դեկտեմբերի 30-ի համեմատ ավելացել է 8,5 տոկոսով կամ 209,1 միլիոն դոլարով:

Ըստ հաշվետվության՝ Հայաստանի պետբյուջեի կատարողականի գծով 2010 թ.-ին անցկացվել է 112 ստուգում, որոնց արդյունքում բյուջե է վերադարձվել ավելի քան 2,6 միլիարդ դրամ:  Գերատեսչության հաշվետվության համաձայն՝ 2010 թ.-ի ընթացքում վերադարձվել է 8,4 միլիարդ դրամ, որը պետք է վերականգնվեր  նախորդ տարիների ընթացքում:

Փաստաթղթում նշվում է, որ 2010 թ.-ին մշակվել և ընդունվել են «Ներքին աուդիտի մասին» և «Գնումների մասին» օրենքները, Հայաստանը ներառվել է ԱՀԿ-ի պետական գնումների մասին համաձայնագրում, մշակվել և ներդրման փուլում է գտնվում էլեկտրոնային գնումների համակարգը, որով ավտոմատացվում է գնումների գործընթացը: Մշակվել և խորհրդարանի կողմից ընդունվել է «Խաղատների և շահումով խաղերի մասին» օրենքը, որի համաձայն՝ 2013 թ.-ի հունվարի 2-ից խաղատներն ու շահումով խաղերը կարող են կազմակերպվել միայն Ծաղկաձորում, Ջերմուկում և Սևանում այն դեպքում, եթե ՀՀ կառավարությունը կհաստատի այդ գոտիներում ավելի քան 40 միլիարդ դրամի ներդրումային ծրագիրը:

Նախարարության տվյալներով՝ 2010 թ.-ի ընթացքում «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով 223 փոխառուի  տրվել է 34,8 միլիոն դրամի սուբսիդիա:

ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվության մեջ նշվում է, որ 2010 թ.-ին բիզնես-միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի շրջանակներում կրճատվել են արտոնագրման ենթակա գործունեության տեսակները: Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, արտոնագրման ենթակա գործունեության 169 տեսակի փոխարեն սահմանվել է 96 տեսակ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img