2010թ.-ի արդյունքներով Անելիք Բանկի շահույթն ավելի քան 1,5 մլն դոլար կկազմի

20.01.2011 15:33
2010թ.-ի արդյունքներով Անելիք Բանկի շահույթն ավելի քան 1,5 մլն դոլար կկազմի

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի՝ «ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցը

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս եք գնահատում անցած տարին «Անելիք Բանկ»-ի համար։

Ս. Ճզմաչյան. Իհարկե, տարին բարդ էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության արձագանքների տեսանկյունից։ Սակայն ամեն ինչ մի փոքր տեղից շարժվեց 2008 և 2009 թվականների ցուցանիշների համեմատ։ Այդ տարիները ես սարսափելի եմ համարում ճգնաժամի պատճառով, ընդ որում սարսափելի էին ոչ միայն և ոչ այդքան բանկային համակարգերի, որքան մեր տնտեսության համար, որը մեծ դժվարություններով է առաջ շարժվել։

Սակայն 2010թ.-ը մեզ թույլ տվեց մտածել, որ 2011-2012թթ.-ը տնտեսության վերականգնման տարիներ կլինեն։ Մենք բոլորս պետք է աշխատենք։ Ասեմ, որ բանկային համակարգում կտրուկ ուժեղացել է մրցունակությունը։ Այժմ սուր պայքար է ընթանում յուրաքանչյուր հաճախորդի, յուրաքանչյուր բանկային ապրանքի համար։ Եվ ինձ զարմացնում է, որ որոշ փորձագետներ չեն նկատում այդ մրցունակության շիկացման ողջ լրջությունը։

«Անելիք Բանկ»-ը տարին շահույթով է ավարտել։ Մենք այդքան մեծ շահույթ չենք ունենա, որքան 2004, 2005, 2006 և նույնիսկ 2007 թվականներին ենք ունեցել, սակայն այն կհամապատասխանի մոտավորապես 1,5 մլն դոլարին, և դա նորմալ ցուցանիշ է։

«ԱՌԿԱ». Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2011թ.-ից։

Ս. Ճզմաչյան.
2011-2012թթ.-ը պետք է բանկային համակարգի համար ընդհանարապես և «Անելիք Բանկ»-ի համար մասնավորապես դառնան այն շատ մեծ քանակության վարկերի վերադարձման տարիներ, որոնց դիմաց մի քանի բանկերի մոտ շատ շարժական և անշարժ գույք է մնացել։ Այդ ամենը պետք է վերականգնել։

Ընդհանուր առմամբ, բանկերը շատ մարդասիրական քայլի են դիմել։ Մասնավորապես «Անելիք Բանկ»-ը, իր քաղաքականության համաձայն, նախկին սեփականատերերին վեց ամսվա, մեկ և երբեմն էլ մեկուկես տարվա տարկետում է տրամադրել, որպեսզի նրանք հնարավորություն ունենան վերադարձնել իրենց կարողությունը։ Մենք չեն հավակնում ուրիշի կարողությանը՝ դա համարելով անբարոյականություն։

Մենք ցանկանում ենք մեր վարկի հիմնական գումարը ստանալ։ Մենք նույնիսկ զիջումների ենք գնում, մասնավորապես՝ տարբեր տույժերի և տուգանքների առումով։ Բանկերը գնում են այդ քայլին և այդպիսով շատ մարդասիրաբար են վարվում։

Հաջորդ տարի մենք մտադիր ենք 25 տոկոսով կամ ավելի քան 10 մլրդ դրամով ավելացնել վարկային ներդրումների ծավալը։ Դա հսկայական գումար է մեզ համար։

«ԱՌԿԱ». Իսկ որքա՞ն է «Անելիք Բանկ»-ի 2010թ.-ի վարկային պորտֆելի ծավալը։

Ս. Ճզմաչյան. Մենք ակնկալում ենք, որ 2010թ.-ի արդյունքում վարկային ներդրումների ծավալը շուրջ 30 մլրդ դրամ կկազմի։ Համապատասխանաբար, 2011թ.-ի ծրագրերում այդ ցուցանիշը 40 մլրդ դրամի կհասնի։ Եթե մենք հասնենք դրան, իսկ մենք հուսով ենք, որ դա կլինի, ապա շատ լավ կլինի, քանի որ և 2011, և 2012 թվականները դեռ զարգացման տարիներ չեն, այլ՝ ավելի շուտ վերականգնման և կայունացման ժամանակաշրջան։

Մենք նաև մտադիր ենք ավելի քան 20 տոկոսով ավելացնել բանկի ակտիվները, որոնք կարող են շուրջ 70 մլրդ դրամի հասնել։ Դա լավ ցուցանիշ է Հայաստանի չափանիշներով։

«ԱՌԿԱ». Ինչպիսի՞ն է բանկի ընդհանուր վարկային պորտֆելում «վատ» վարկերի մասնաբաժնի դինամիկան։

Ս. Ճզմաչյան.
Այժմ չվերադարձված վարկերի մասնաբաժինն արդեն սկսել է պակասել, թեկուզ՝ դանդաղ տեմպերով։ Ես կարծում ե, որ այդ տեմպերը մի փոքր կավելանան 2011-2012թթ.-ին։ Այդ տարիները հատկապես ցուցանիշների որակի բարելավման տարիներ պետք է դառնան։

Չվերադարձված վարկերի մասնաբաժինը մեզ մոտ շուրջ 4,5 տոկոս է կազմում, և ես դա նորմալ ցուցանիշ եմ համարում։

«ԱՌԿԱ» - Իսկ ինչպիսի՞ դիրք է ապահովելու «Անելիք Բանկ»-ը բանկային համակարգի համատեքստում։

Ս. Ճզմաչյան.
Մենք մեզ բանկերի առաջին տասնյակում ենք տեսնում։ Մենք չենք ձգտում ինչ-որ մեկին գերազանցել, տրորել, միաձուլման կամ ձեռքբերման գնալ։ Ես դա տանել չեմ կարողանում։ Յուրաքանչյուր բանկն իր նշաձողն ունի, իր դիրքը։

Հայաստանում ընդամենը 21 բանկ է գործում։ Եվ ես ուրախ կլինեի, եթե բանկերի թիվն ավելանար, ոչ թե պակասեր։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև