ՀՀ ԿԲ-ն տեղաբաշխել է 1 միլիարդ դրամի պետական պարտատոմսեր

20.01.2011 19:10
ՀՀ ԿԲ-ն տեղաբաշխել է 1 միլիարդ դրամի պետական պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը հինգշաբթի 1 միլիարդ դրամ ծավալով AMGT11074117 սերիայի պետական կարճաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ-ի մամուլի ծառայությունից:

Մամուլի հաղորդագրության համաձյն՝ ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2346 միլիոն դրամ, որոնցից 2330 միլիոն դրամը՝ դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկություններով:

Դիլերների կողմից ոչ մրցակցային հայտերի ծավալը կազմել է 16 հազար դրամ:

Աճուրդին մասնակցել է 6 դիլեր: Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.2106 տոկոս՝ 8.5000 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 1 միլիարդ դրամ: (1 դոլարը 367,85 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև