ՀՀ ԿԲ-ն տեղաբաշխել է 1 միլիարդ դրամի պետական պարտատոմսեր

24.01.2011 15:08
ՀՀ ԿԲ-ն տեղաբաշխել է 1 միլիարդ դրամի պետական պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը երկուշաբթի 1 միլիարդ դրամ ծավալով AMGT13254113 թողարկման պետական կարճաժամկետ արժեկտրոնային 13-շաբաթյա պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ-ի մամուլի ծառայությունից:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 1159,1  միլիոն դրամ, բոլորը՝ դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկություններով:

Աճուրդին մասնակցել է 5 դիլեր: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.5735 տոկոս՝ 9.4989 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 1 միլիարդ դրամ: (1 դոլարը 367,39 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև