2011թ.-ի ընթացքում դոլարի փոխարժեքը չի գերազանցի 400 դրամը. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. 2011թ.-ի ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը չի գերազանցի 400 դրամը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՅԴ ընդդիմադիր խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը։

Հունվարի 10-24-ը հայկական արժույթն ԱՄՆ դոլարի նկատմամբ 3,94 կետով կամ 1,1 տոկոսով արժեզրկվել է (363,45-ից հասել է 367,39 դրամի)։ Ընդ որում, տարեսկզբից հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի գագաթնակետը եղել է հունվարի 20-ը, երբ այն հաստատվել է 1 ամերիկյան դոլարի դիմաց 368,21 դրամ նիշում, իսկ դրա նվազագույնը՝ հունվարի 10-ին ($1-ի դիմաց 363,45 դրամ)։ Այսօրվա դրությամբ փոխարժեքը 367,39 դրամ է՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց։

Ըստ Մինասյանի, Կենտրոնական բանկը փոխարժեքային տատանումները որոշակի սահմաններում է պահպանելու։ Հակառակ դեպքում, ինչպես կարծում է խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահը, Հայաստանը կարող է ՀՆԱ-ի 50 տոկոս արտաքին պարտքի թույլատրելի մակարդակի բարձրացմանը բախվի, ինչը ԿԲ-ի և կառավարության վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է նշանակում, այդ թվում միջազգային կառույցների կողմից։

Այդ իրավիճակում, ինչպես կարծում է պատգամավորը, ԿԲ-ն ամեն կերպ՝ այդ թվում արհեստական մեխանիզմների հաշվին, ձգտելու է որոշակի մակարդակում պահել փոխարժեքը։

Պատգամավորը նշեց նաև, որ ամերիկյան դոլարը շարունակելու է արժեզրկվել, քանի որ դրան է նպաստում ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից անցկացվող քաղաքականությունը։

«ԱՄՆ-ն էժան փողերի ճանապարհով է գնում, որ խրախուսի սեփական տնտեսության զարգացման համար ներդրումները, ինչը հակասում է մեր ազգային արժույթի ամրապնդման քաղաքականությանը և լրացուցիչ ծանրաբեռնվածություն է արտահանման համար»,- ասաց Մինասյանը։

2010թ.-ի դեկտեմբերին միջին հաշվարկային փոխարժեքը 360,21 դրամ է կազմել՝ 1 դոլարի դիմաց, ինչը 5,3 տոկոսով ցածր է անցած տարվա դեկտեմբերի համապատասխան ցուցանիշից։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img