Հայաստանի բանկերի չբաշխված շահույթը 2010թ.-ին ավելացել է 2.4 անգամ

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Հաստանի բանկային համակարգի չբաշխված շահույթը 2010թ.-ին կազմել է ավելի քան 33,7 միլիարդ դրամ՝ 2009թ.-ի 13,9 միլիարդ դրամի համեմատ. ավելացել է 2,4 անգամ:

Նման տվյալներ են ներկայացված ԱՌԿԱ գործակալության «Հայաստանի բանկերի 2010թ.-ի չորրորդ եռամսյակի գործունեության ցուցանիշները» ֆինանսատնտեսական տեղեկագրում:

Հարկ է նշել, որ երկրում գործող 21 բանկից 20-ի ընդհանուր շահույթը 2010թ.-ին կազմել է ավելի քան 33,67 միլիարդ դրամ՝ 2009թ.-ի շուրջ 12 միլիարդ դրամի փոխարեն, որը գրանցվել է 17 բանկի մոտ: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում 21 բանկերից մեկը 83,4 միլիոն դրամի վնաս է կրել:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն, Հայաստանի բանկային համակարգի առաջատարների եռյակը շահույթի մակարդակով հետևյալ տեսքն ունի.

Տեղ

Բանկ

31.12.2010

հազ. դրամ

31.12. 2009

(տոկոսային արտահայտմամբ)

1

HSBC –Հայաստան բանկ

4 556 940

181.85

2

ՎՏԲ-Հայաստան բանկ

4 268 871

396.8

3

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ

4 226 783

-0,15

2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ: (1 դոլարը 366,51 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img