Հայբիզնեսբանկը կենսաթոշակների վճարման պայմանագիր է կնքել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն Կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Կենսաթոշակառուներն արդեն սկսած փետրվարի 1-ից կարող են դիմել բանկ, և  կնքելով պայմանագիր բանկի ցանկացած մասնաճյուղում՝ ստանալ հատուկ իրենց համար նախատեսված «Կենսաթոշակային» պլաստիկ քարտեր, որոնք  կտրամադրվեն անվճար, ինչպես նաև կարող են անվճար բացել բանկային հաշիվ և  ստանալ կենսաթոշակը այդ հաշվի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հաղորդագրության համաձայն՝ կենսաթոշակառուները կարող են անվճար  կանխիկացնել գումարը օրվա ցանկացած պահին բանկի ցանկացած բանկոմատից, ինչպես նաև կարող են  կուտակել դրամական միջոցները և ստանալ տարեկան  5 %  լրացուցիչ եկամուտ:

«Կենսաթոշակային» վճարային քարտը հնարավորություն կընձեռնի նաև օգտվել  բանկի կողմից առաջարկվող զեղչային համակարգից, ինչպիսիք են դեղատները, օպտիկայի սրահներ և այլն»,- նշվում է հաղորդագրության մեջ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img