Մարտից թոշակառուները կարող են կենսաթոշակներ ստանալ Առէկսիմբանկի պլաստիկ քարտերով

01.02.2011 14:55
Մարտից թոշակառուները կարող են կենսաթոշակներ ստանալ Առէկսիմբանկի պլաստիկ քարտերով

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2011 թվականի մարտից թոշակառուները կարող են կենսաթոշակներ ստանալ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ պլաստիկ քարտերով, տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկը քարտի կամ բանկային հաշվի միջոցով կենսաթոշակների վճարման մասին պայմանագիր է կնքել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության հետ:

Թոշակառուներին կառաջարկվի 2 փաթեթ` «Թոշակային Արտոնություն» և «Թոշակային Ստանդարտ», որի շրջանակներում թոշակառուներին անվճար կտրամադրվեն պլաստիկ քարտեր:

Թոշակառուները կարող են ինքնուրույն ստանալ իրենց կենսաթոշակը բանկի ցանկացած բանկոմատում` շուրջօրյա և առանց միջնորդավճարի: Բացի այդ, թոշակառուները կարող են իրենց գումարը կուտակել քարտային հաշիվների վրա` ստանալով տոկոսային եկամուտ:

Քարտերով կենսաթոշակ ստանալու համար թոշակառուները պետք է դիմեն  «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ և կնքեն համապատասխան պայմանագիր: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև