Գնաճը Հայաստանում հունվարին, դեկտեմբերի համեմատ, 2,8 տոկոս է կազմել. վիճակագրություն

01.02.2011 14:58
Գնաճը Հայաստանում հունվարին, դեկտեմբերի համեմատ, 2,8 տոկոս է կազմել. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Գնաճը Հայաստանում հունվարին, դեկտեմբերի համեմատ, կազմել է 2,8 տոկոս, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:

Վիճակագրական տվյալների համաձայն, հունվարին, դեկտեմբերի համեմատ, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը) գներն աճել են 4,9 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,5 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագները կրճատվել են 0,2 տոկոսով։

Միաժամանակ 2011 թվականի հունվարին, 2010 թվականի հունվարի համեմատ, պարենային գների ինդեքսը կազմել է 110,6 տոկոս։ Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը) գներն աճել են 17,1 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 5,2 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագները՝  4,6 տոկոսով։

Միաժամանակ ընթացիկ տարվա հունվարին, 2010 թվականի դեկտեմբերի համեմատ, երկրի բոլոր հետազոտվող քաղաքներում սպառողական գներն աճել են 2,4-3,5 տոկոսով, իսկ սպառողական գների ավելացման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձոր և Կապան քաղաքներում։ Միաժամանակ, մայրաքաղաքում հաշվետու ժամանակահատվածում սպառողական գներն աճել են 2,8 տոկոսով։

Պետբյուջեի համաձայն, 2010 թ.-ի վերջին Հայաստանում գնաճը ծրագրված էր 4 տոկոսի մակարդակում ((±1,5%):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև