Կապիտալի շուկայի զարգացումը կախված է հասարակության ֆինանսական գրագիտության մակարդակից. «NASDAQ OMX Արմենիա» բորսայի ղեկավար

01.02.2011 14:59
Կապիտալի շուկայի զարգացումը կախված է հասարակության ֆինանսական գրագիտության մակարդակից. «NASDAQ OMX Արմենիա» բորսայի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կապիտալի շուկան չի զարգանա, մինչև հասարակությունը չգիտակցի սեփական տնտեսության մեջ ներդրում կատարելու անհրաժեշտությունը, ասել է «NASDAQ OMX Արմենիա» բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը:

«Մեր զարգացման դանդաղ տեմպերը կապված են այն բանի հետ, որ մենք ապրում ենք պատմությամբ: Կապիտալի շուկայում անցյալը ոչ մեկին հետաքրքիր չէ: Կարծում եմ, որ անվստահությունը և այս ու այն կողմ նայելը զարգացման չեն հանգեցնի», - երեշքաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա՝ պատասխանելով Հայաստանում ֆոնդային բորսայի անհրաժեշտության և արդյունավետության մասին «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

Նրա խոսքով՝ երկրում նման կառույցի առկայության պահանջարկը հասարակության, այլ ոչ թե առանձին անձանց կամ մի խումբ գործարարների արտոնությունն է:

Մելիքյանn ընդգծել է, որ բորսան միայն մեկ նպատակ է հետապնդում՝ գործարքների և գնագոյացման հետ կապված ամեն ինչը հրապարակային լինի:

«Բորսան պարզապես կառույց է, որը տեղեկատվություն է հրապարակում այն մասին, թե գործարքները կեղծ են, թե՞ ոչ, դրանց իրագործման ժամանակ օգտագործվե՞լ է, արդյոք, տեղեկատվություն դրսից, արդյո՞ք գործարքները մենաշնորհային են, մանիպուլյատիվ կամ սպեկուլյատիվ», - ասել է նա՝ ավելացնելով, որ հաջորդ փուլում հասարակությունը պետք է մասնակցի այդ գործարքներին:

Միաժամանակ նա նշել է, որ եթե բորսա չլինի, ապա դա ամենևին էլ չի նշանակում, որ երկրում չկա կապիտալի շուկա:

«Կապիտալի շուկան գոյություն ունի առանց բորսայի, առանց Կենտրոնական դեպոզիտարիայի, սակայն այդ շուկայում հասարակության մասնակցությունը պայմանավորված է բորսայի, դեպոզիտարիայի և կարգավորիչի առկայությամբ», - ասել է Մելիքյանը:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև