ՎՏԲ-Հայաստան բանկը գործարկում է մանրածախ վարկերի գծով որոշումների ընդունման ավտոմատացված համակարգ

01.02.2011 16:26
ՎՏԲ-Հայաստան բանկը գործարկում է մանրածախ վարկերի գծով որոշումների ընդունման ավտոմատացված համակարգ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը 2011թ. փետրվարի 1-ից գործողության մեջ է դնում մանրածախ վարկերի գծով որոշումների ընդունման ավտոմատացված համակարգ, որը մշակվել է անմիջապես բանկում, բանկի ռիսկ-մենեջերների կողմից ձևավորած տեխնիկական խնդիրների հիման վրա` ռուսաստանյան ՎՏԲ 24 բանկի աջակցությամբ:

«Դա ենթադրում է, որ վարկերի տրամադրման հետ կապված բոլոր որոշումները` ներառյալ վարկի հաստատված գումարը, այսուհետ ընդունվելու են բանկի ավտոմատացված համակարգի կողմից, որի մեջ ծրագրավորված են որոշումների ընդունման ստանդարտ և հստակ կանոններ` «վարկային սկորինգ»: Որոշումների ընդունման այս մոտեցումն ունի էական առավելություններ, ինչպես հաճախորդների, այնպես էլ բանկի համար», - հաղորդվում է երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալություն ստացված ՎՏԲ-Հայաստան բանկի մամուլի հաղորդագրության մեջ:

Հաճախորդների տեսանկյունից համակարգը թույլ է տալիս ապահովել օպերատիվության բարձր մակարդակ: Կախված վարկային պրոդուկտի տեսակից` ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդներն այսուհետ կկարողանան առավել կարճ ժամանակահատվածում բանկից ստանալ պատասխան իրենց վարկ տրամադրելու վերաբերյալ: Իսկ բանկի տեսանկյունից այս համակարգի ներդրումը մեծ առաջխաղացում է իր իսկ վարկային գործընթացների ստանդարտացման ուղղությամբ:

«Չնայած որ վարկավորումը հնագույն բանկային ֆունկցիաներից մեկն է, սովորաբար հենց այս բնագավառում է նկատվում ստանդարտացման նվազագույն մակարդակ: Այդ իսկ պատճառով մենք, հանդես գալով խոշոր ունիվերսալ բանկի կարգավիճակում, տվյալ ավտոմատացված համակարգի ներդրումը դիտարկում ենք որպես վարկային գործընթացների կարգավորման մեջ իրական առաջընթացի և նոր ձեռք բերումների միջոց, ինքնատիպ կոչ, որը մենք, ի շնորհիվ համակարգը գործունեության մեջ դնելու փաստի, կարող ենք համարել, որ հաջող հաղթահարել ենք», - այս կապակցությամբ հայտարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:

Ինչպես նշել է Օվսյաննիկովը, համաձայն բանկի վարկային քաղաքականության՝ մանրածախ շուկան դիտարկվում է որպես նպատակային և առաջնային, որն օժտված է երկու կարևոր առավելություններով, և որոնք դժվար է հաշվի չառնել: «Նախևառաջ, դա բարձր տեխնոլոգիական շուկա է, և այդ իմաստով մեզ անհարժեշտ էր զարգացնել վարկային որոշումների ընդունման ավտոմատացված համակարգը: Եվ երկրորդը, մանրածախ էքսպրես վարկավորումը հանդիսանում է բանկի համար նոր «ցանկալի» հաճախորդների ներգրավման և սպասարկման լավագույն աղբյուր», - ասել է նա:

Նրա խոսքերով՝ վարկային բեք-օֆիսի ֆունկցիաների կենտրոնացումը, բոլոր գործարքների ձևակերպումը մեկ տեղում նույնպես հնարավորություն տվեց բանկին իր լրացուցիչ ներդրումն ունենալ հաճախորդների, ինչպես նաև բանկային ծառայություններից օգտվողների ֆինանասական գրագիտության խնդրի լուծման մեջ:

«Բանկը ձգտում է, որ վարկը ստանալու պահին վարկառուները առավելագույնս գիտակցեն իրենց անձնական պատասխանատվությունը իրենց իսկ կողմից ընդունվող որոշումների համար` այդ կերպ ձևավորելով նախադրյալներ վարկային քաղաքակրթության աճի բարձրացման համար: Իսկ դա, իր հերթին, ընդհանուր առմամբ դրական կերպով կանդրադառնա Հայաստանում մանրածախ վարկավորման շուկայի առաջիկա զարգացումների վրա», - նշել է Օվյսաննիկովը

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ: –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև