Հայկական դրամը հունվարին 1,2% արժեզրկվել է դոլարի նկատմամբ

01.02.2011 18:22
Հայկական դրամը հունվարին 1,2% արժեզրկվել է դոլարի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական և արժութային շուկաներում ընթացիկ տարվա հունվարին, 2010 թ.-ի դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է գների բարձրացում և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի նվազում՝ համապատասխանաբար 2,8 և 1,2 տոկոսով:

Այս մասին վկայում են «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արձանագրվել է սպառողական գների բարձրացում և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի նվազում՝ համապատասխանաբար 1,7 և 0,8 տոկոսով:

Հունվարին մեկ դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 364,95 դրամ, ինչը 3,3 տոկոսով պակաս է նախորդ տարվա հունվարի ցուցանիշից: (1 դոլարը 363,02 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև