Մի շարք հայկական ընկերություններ պատրաստ են դուրս գալ IPO-ի շուկա. «NASDAQ OMX Արմենիայի» ղեկավար

01.02.2011 18:23
Մի շարք հայկական ընկերություններ պատրաստ են դուրս գալ IPO-ի շուկա. «NASDAQ OMX Արմենիայի» ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կան ընկերություններ, որոնք հայտարարում են IPO-ի շուկա դուրս գալու պատրաստակամության մասին, տեղեկացրեց «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը:

«Այդ ընկերությունները գործում են էներգետիկայի, շինարարության և արտադրության ոլորտներում», - ասաց նա երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Միաժամանակ Մելիքյանը նշեց IPO-ի իրականացման համար ընկերության նախապատրաստական գործընթացի երկարատևությունը:

«Ես միշտ ասել եմ, որ մինչ IPO իրականացնելը նախապատրաստական ժամանակահատվածը տևում է վեց տարի: Այդ վեց տարիները հարկավոր են պատմություն ստեղծելու համար», - պարզաբանեց նա:

Առաջին IPO-ի շրջանակներում 2009 թվականի մայիսին Հայաստանում ավարտվեց «Արցախ ՀԷԿ» ընկերության բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման գործընթացը։ Տեղաբաշխվել են «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ 862074  հասարակ անվանական բաժնետոմսեր, մեկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը սահմանվել է 1050 դրամի չափով։

«Արցախ ՀԷԿ»-ը երկրորդ IPO-ն իրականացրել է 2010 թ.-ի նոյեմբերի 2-ից-դեկտեմբերի 1-ը, երբ տեղաբաշխվել է 114 միլիոն 492,06 հազար դրամ ընդհանուր ծավալով 103 146 բաժնետոմս, իսկ բաժնետոմսերին ազատ բաժանորդագրվելու միջոցով (2010 թ.-ի դեկտեմբերի 2-22-ը) 122 ներդրող ձեռք է բերել ավելի քան 1439,5 միլիոն դրամի 1 296 854 բաժնետոմս: (1 դոլարը 363,02 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև