«Սբերբանկը» մտադիր է միանգամից և գրեթե ամբողջությամբ ձեռք բերել «Տրոյկա Դիալոգը». աղբյուր

02.02.2011 12:22
«Սբերբանկը» մտադիր է միանգամից և գրեթե ամբողջությամբ ձեռք բերել «Տրոյկա Դիալոգը». աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Սբերբանկը» մտադիր է միանգամից և գրեթե ամբողջությամբ ձեռք բերել «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը, լրագրողներին տեղեկացրել է նախատեսվող գործարքի պարամետրերին տեղյակ  աղբյուրը:

«Տրոյկա Դիալոգը» ռուսական խոշորագույն և ամենահին ներդրումային ընկերություններից է, որի բաժնետոմսերի 36,4 տոկոսը պատկանում է հարավաֆրիկյան Standard Bank-ին: Ընկերության մնացած բաժնետոմսերը պատկանում են գործընկերությանը, որում ներառված է ընկերության 130 աշխատակից, ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ բաժնետոմսերի հիմնական մասնաբաժինը պատկանում է ընկերության հիմնադիրներից մեկին՝ Ռուբեն Վարդանյանին:

«Նախատեսվում է ձեռք բերել միանգամից մեծ մասնաբաժին, գրեթե բոլորը, այդ թվում նաև Standard Bank-ի փաթեթը», - երեքշաբթի ասել է աղբյուրը:

Երեքշաբթի «Սբերբանկի» և «Տրոյկա Դիալոգի» ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

Երկուշաբթի ֆինանսական շրջանակների մեկ այլ աղբյուր «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է, որ «Սբերբանկը» գնելու է «Տրոյկա Դիալոգ» ներդրումային-բանկային ընկերությունը փուլ առ փուլ՝ 2-3 տարվա ընթացքում:

Հունվարին «Սբերբանկը» փորձագիտական մակարդակով որոշում է ընդունել գնել «Տրոյկա Դիալոգը»՝ նպատակ ունենալով ընկերության բազայի հիման վրա ներդրումային բիզնեսում մասնագիտացած ստորաբաժանում զարգացնել:

«Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը նախորդ տարեվերջին խոստացել էր, որ բանկում ներդրումային բիզնեսը կսկսի գործել 2011 թ.-ի առաջին եռամսյակում, և հավանական է, որ ձեռք կբերվի ռուսական ներդրումային ընկերություն: Նա նաև չի բացառել սեփական ուժերով ներդրումային ստորաբաժանման ստեղծումը:

Վարդանյանը հունվարին Դավոսում կայացած տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ-ի խոշորագույն բանկի կողմից «Տրոյկա Դիալոգը» գնելու մասին տեղեկություններում «խելամիտ տրամաբանություն կա», սակայն  հրաժարվել է մանրամասնել տեղեկատվությունը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև