ՎՏԲ-Հայաստան բանկը վարկերի գծով որոշումների ընդունման ավտոմատացված համակարգ է ներդնում

02.02.2011 12:58
ՎՏԲ-Հայաստան բանկը վարկերի գծով որոշումների ընդունման ավտոմատացված համակարգ է ներդնում

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկային ռիսկերի վերահսկման դեպարտամենտի տնօրեն, բանկի տնօրինության անդամ Ալյոնա Ստրատանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ» - Պատմեք ընթացիկ տարվա փետրվարի 1-ից ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից ներդրվող վարկերի գծով որոշումների ընդունման ավտոմատացված համակարգի մասին: Ո՞րն է դրա առավելությունը ինչպես բանկի, այնպես էլ հաճախորդների համար:

Ա. ՍտրատանՎՏԲ-Հայաստան բանկում «զանգվածային» վարկային ապրանքների գծով (ինչպիսիք են՝ մանրածախ հատվածի վարկերը) որոշումների ընդունման ավտոմատացված համակարգի ներդրման անհրաժեշտության գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ բանկը որոշում ընդունեց, որ բանկի վարկային քաղաքականության համաձայն` մանրածախ բիզնեսը կդառնա թիրախային հատված: Հայտնի է, որ մանրածախ վարկավորման շուկան նաև բավականին բարձր տեխնոլոգիական շուկա է, և այդ պատճառով բանկը, որոշում ընդունելով մուտք գործել այդ շուկա, գիտակցեց համապատասխան տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը ևս, որոնք նախատեսում են ստանդարտացման համապատասխան մակարդակ:

Որոշումների  ընդունման ավտոմատացված համակարգով նախատեսվում է, որ բանկի մասնաճյուղի աշխատակիցը հաճախորդի կողմից լրացված և ստորագրված դիմում-հայտը մտցնում է ավտոմատացված համակարգ, իսկ հետո այդ դիմում-հայտն անցնում է վերլուծության բոլոր փուլերով, որոնք են` բանկի նվազագույն պահանջներին համապատասխանելը, վարկային պատմության և հաճախորդի սկորինգը, հաճախորդի, վարկառուի հետ կապված խմբի լիմիտի հաշվարկը, որն ամբողջովին կատարվում է ավտոմատացված ռեժիմով:

Այս ավտոմատացված համակարգում վերլուծության և նշանակության փուլերի  հաջորդականությունը, որոնք ընդունվում են հաճախորդների դիմում-հայտերի տվյալների հիման վրա, ամբողջովին ստանդարտացված է: Այդ պատճառով համակարգը հնարավորություն է տալիս լիարժեք ստանդարտացնել որոշումների ընդունումը՝ ամեն առանձին հայտի գծով որոշումների ընդունման պահին գրեթե ամբողջովին բացառելով մարդկային գործոնը (սուբյեկտիվ դատողությունը, մենեջերի ռիսկը):

Մի խոսքով` վարկային գործարքների գծով որոշումների ընդունման գործընթացը տեխնոլոգիապես վերահսկելու հնարավորությունը բանկի ամենաէական առավելություններից մեկն է:

Հաճախորդների տեսանկյունից համակարգը թույլ է տալիս ապահովել օպերատիվության բարձր մակարդակ: Կախված վարկային պրոդուկտի տեսակից` ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդներն կկարողանան առավել կարճ ժամանակահատվածում բանկից ստանալ պատասխան իրենց վարկ տրամադրելու վերաբերյալ:

«ԱՌԿԱ» - Իսկ դա նշանակու՞մ է, որ համակարգի ներդրմամբ հաճախորդներին կտրամադրվեն վարկային քարտեր:

Ա. ՍտրատանՎՏԲ-Հայաստան բանկը արդեն նախորդ տարվա նոյեմբերի կեսից իր հաճախորդներին առաջարկում է վարկային քարտեր, և դա որևէ կերպ կապված չէ այս համակարգի հետ, այն ավելի շուտ կապված է բանկի՝ ապրանքների շարքի զարգացման ռազմավարության հետ:

Կցանկանայի նշել, որ ավտոմատացված համակարգի առկայությունն ամենևին էլ չի նշանակում, թե բանկը ունի՞ այս կամ այն պրոդուկտը: Այդ համակարգը միայն գործիք է ստեղծում, ինչի շնորհիվ բանկը կարող է օպերատիվորեն և ստանդարտ կերպով «ընտրել ցանկալի հաճախորդներին»՝ ամեն ապրանքի գծով ներկայացված պահանջների համաձայն:

Բացի այդ բանկին արդեն հարկավոր չէ ուսուցանել լայն մասնաճյուղային ցանցի մասնագետներին, թե ինչպես պետք է դիտարկել ամեն փոխառուի: Այս դերը մենք արդեն փոխանցել ենք մեր ավտոմատացված համակարգին, իսկ դա նշանակում է, որ նոր ապրանքների գործարկումը կարող է տեղի ունենալ առավելագույնս կարճ ժամկետներում, ինչը, իհարկե, բանկին լավ մրցակցային առավելություն է տալիս:

«ԱՌԿԱ» - Իսկ համակարգն ամբողջովին ավտոմատացվա՞ծ է, թե՞ ձեռքի աշխատանք, ամեն դեպքում, մնում է:

Ա. ՍտրատանՀամակարգը պարտադիր կարգով ենթադրում է «ձեռքի» մեկ փուլ, այն է՝ հաճախորդի «վստահելիության» ստուգումը: Ստուգման կանոնները բարձր կերպով ստանդարտացված են, այդ պատճառով այս փուլի դիտարկման ժամանակը բավականին սահմանափակ է և կախված է ապրանքից: Այս փուլը հնարավոր կլինի մասամբ ավտոմատացնել միայն այն բանից հետո, երբ բանկը շուկայի մասին տեղեկատվության մեծ ծավալ կկուտակի:

Մեկ այլ «ձեռքի» փուլ կարող է առաջանալ որոշման ընդունման վերջին փուլում, երբ համակարգը «կասկածում է» հաճախորդի հաշվարկային լիմիտի վերաբերյալ որոշում ընդունելու հարցում, այլ կերպ ասած՝ բանկը «կասկածում է» հաճախորդի գումարի չափի հարցում: Այս խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ հաճախորդի և փոխառուի հետ կապված անձանց մոտ պարտավորություններ կան այլ բանկերում, և դրանք չպետք է հաշվի առնվեն գոյություն ունեցող ապրանքի դեպքում հաճախորդի վարկի լիմիտը հաշվարկելիս:

Մեր հաշվարկներով՝ այս պահին ավտոմատացված ռեժիմով պետք է դիտարկվի հաճախորդների դիմում-հայտերի 60-70 տոկոսը: Ժամանակի ընթացքում այս տոկոսը կաճի, և մենք կկարողանանք վերափոխել մեր համակարգը՝ կուտակելով շուկայից ստացվող վիճակագրական տվյալներ:

«ԱՌԿԱ» - Բանկի հաճախորդներից ովքե՞ր կարող են օգտվել այս համակարգից:

Ա. ՍտրատանԳրեթե բոլորը: Իրականում հաճախորդին քիչ է հետաքրքրում, թե որ համակարգով են մշակվում իր հայտերը՝ «ձեռքի՞», թե՞ ավտոմատացված ռեժիմով: Նրանց համար կարևոր է ժամանակին պատասխան ստանալ բանկից: Համակարգն ավելի շատ օգնում է բանկին: Այլևս հարկավոր չէ բանկի գլխավոր գրասենյակում պահել ռիսկ-մենեջերների «բանակ»՝ նշված ժամկետներում որոշում ընդունելու համար:

«ԱՌԿԱ» - Կոնկրետ ինչպիսի՞ վարկերի համար է նախատեսված նոր համակարգը, և ինչքա՞ն է վարկի նվազագույն և առավելագույն չափը:

Ա. ՍտրատանԱյս պահին համակարգն արդեն գործարկվել և աշխատում է հիփոթեքային և ավտովարկավորման գծով: Շատ շուտով դրանց կավելանան քարտերն ու «Ունիվերսալ» վարկերը: Իսկ նոր ապրանքների ավելացման հետ մեկտեղ համակարգն արդեն կծրագրավորենք այդ ապրանքների համար:

Եթե փորձենք բացատրել պարզ բառերով, ապա համակարգն ասես դատարկ արկղ է, որը մենք լցնում ենք ամեն ապրանքի պայմաններով, իսկ հետո արկղն արդեն ինքն է որոշում, թե որ հաճախորդն է «տեղավորվում», իսկ որը՝ ոչ՝ կախված արկղի «լցվելու» աստիճանից:

«ԱՌԿԱ» - Ի՞նչ ռիսկեր է ենթադրում տվյալ համակարգի ներդրումը և բանկն ինչպե՞ս է մտադիր պայքարել դրանց դեմ:

Ա. ՍտրատանՌիսկերը նվազագույն են, սակայն մեծապես կախված են համակարգը պահողներից: Այսինքն՝ համակարգն ինքը շատ տեխնիկական բան է: Այն հաճախորդի դիմում-հայտը «մշակում» է փուլերով՝ կապված դրա հիմքում դրված կանոնների հետ: Իսկ կանոնները արդեն ռիսկ-մենեջերների պրոֆեսիոնալիզմի հարցն է՝ «զգալ» շուկան, որտեղ աշխատում են, ունենալ վիճակագրական տվյալների բավարար ծավալ և կարողանալ դրանք ճիշտ օգտագործել համակարգի գործարկման ժամանակ: Միաժամանակ այնպես անել, որ բանկի պրոբլեմային պորտֆելը մնա ծրագրավորված մակարդակում:

Դա էական մարտահրավեր է, որը մեր ռիսկ-մենեջերների որակավորման մշտական աճ է պահանջում:

«ԱՌԿԱ» - Ի՞նչ դեր ունի մասնաճյուղային ցանցի դերը այս համակարգի համար:

Ա. Ստրատան- Շատ կարևոր դեր ունի, հատկապես վարկային ռեսուրսների վաճառքի գործընթացում: Մասնաճյուղի աշխատակիցները պետք է ապահովեն դիմում-հայտի ժամանակին մուտքը համակարգի մեջ, պետք է պատասխանատու լինեն, որպեսզի այդ հայտում ներկայացված ողջ տեղեկատվությունն արտացոլվի համակարգում, ինչպես նաև որպեսզի հաճախորդների ինքնությունը ներկայացնող փաստաթղթերի նվազագույն քանակը ժամանակին սկանավորվի և կցվի արդեն համակարգում ներառված տեղեկատվությանը:

Առանց դրա բանկը ոչ մի կերպ չի կարող ժամանակին պատասխան ներկայացնել հաճախորդին:

«ԱՌԿԱ» - Համակարգը ստեղծվել է բանկի մասնագետների՞ կողմից, թե՞ ձեռք է բերվել պատրաստի տեսքով:

Ա. Ստրատան - Համակարգը մշակվել է ռիսկ-մենեջերների կողմից ` ռուսաստանյան ՎՏԲ 24 բանկի մասնագետների աջակցությամբ, չնայած քննարկվում էր նաև պատրաստի համակարգի գնման տարբերակը: Մենք ելնում էինք նրանից, որ մեր աշխատակիցների կողմից համակարգի մշակման դեպքում մենք հստակ կիմանաք, թե ինչ կա համակարգում, ինչպես այն գործարկել և ամենակարևորը՝ որ այն պատկանում է բացառապես մեզ, այլ ոչ թե որևէ մեկից արտոնագիր ձեռք բերելու իրավունքի հիման վրա:

Իհարկե եթե հաշվի առնենք ժամանակը, որը մենք ծախսել ենք համակարգը մշակելու համար, ապա այն ձեռք բերելը թվում էր ավելի օպտիմալ, այնուամենայնիվ, մենք մեկ տարվա ընթացքում մշակել և շահագործման ենք հանձնում վարկերի գծով որոշումների ընդունման սեփական լիարժեք համակարգը: Կարծում եմ, որ սա ծանրակշիռ և բարձր ձեռքբերում է:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև