ՀՀ բանկային համակարգի շահույթը 2010 թ.-ին գերազանցել է 30 միլիարդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2010թ.-ին կազմել է ավելի քան 30 միլիարդ դրամ՝ 2009թ.-ի 8,6 միլիարդ դրամի համեմատ (3,5 անգամ աճ): Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ-ի՝ ՀՀ տարածքում գործող բանկերի՝ 2010թ.-ի չորրորդ  եռամսյակի գործունեության ամփոփագրում:

ԿԲ տվյալների համաձայն,  բանկերի ստացած եկամտի ծավալը մինչև հարկվելը կազմել է շուրջ 38,9 մլրդ դրամ (2009թ.-ի վերջին՝ 12,9 միլիարդ դրամ)։

Բանկերի տոկոսային եկամուտների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 136,2 մլրդ դրամ՝ 58,7 մլրդ դրամ տոկոսային ծախսերի դեպքում։ Միաժամանակ բանկերի ոչ տոկոսային եկամուտները կազմել են շուրջ 40,7 մլրդ դրամ՝ 69,3 միլիոն դրամ ոչ տոկոսային ծախսերի դեպքում։

2010թ.-ի արդյունքում բանկերի զուտ տոկոսային եկամուտները կազմել են շուրջ 77,5 մլրդ դրամ (2009 թ.-ին՝ 61,8 միլիարդ դրամ), իսկ զուտ ոչ տոկոսային եկամուտները՝ մինուս 28,7 մլրդ դրամ (2009 թ.-ին՝ մինուս 27,9 միլիարդ դրամի համեմատ)։

Միաժամանակ բանկերի հատկացումները հնարավոր կորուստների պահուստին կազմել է շուրջ 72,7 միլիարդ դրամ, հնարավոր կորուստների պահուստից վերադարձը՝ 62,8 միլիարդ դրամ, ինչի կապակցությամբ զուտ մասհանումները կազմել են 9,9 միլիարդ դրամ՝ 2009 թ.-ի վերջի 21 միլիարդ դրամի համեմատ:

Բանկերի չբաշխված կուտակած հաշվեկշռային շահույթի ծավալը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 82 դրամ։

Դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ և 408 մասնաճյուղ (1 դոլարը 363,81 դրամ է)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img