Առէկսիմբանկը ծրագրում է 2011թ.-ին մի քանի նոր քարտային նախագծեր գործարկել

02.02.2011 17:32
Առէկսիմբանկը ծրագրում է 2011թ.-ին մի քանի նոր քարտային նախագծեր գործարկել

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ 2011թ.-ին ծրագրում է մի քանի նոր քարտային նախագծեր գործարկել, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այդ նախագծերի թվում են ArCa քարտերի թողարկումը, բջջային հեռախոսի օգնությամբ քարտային հաշվից կոմունալ ծառայությունների վճարումը, շուրջօրյա դրամական փոխանցումները Ռուսաստանի և Հայաստանի միջև «Առէկսիմբանկ»-ի և ռուսաստանյան «Գազպրոմբանկ»-ի պլաստիկ քարտերի միջոցով։

Տվյալ պահին բանկում արդեն այնպիսի նախագծեր են գործարկել, ինչպիսին են՝ «Տելեքարտ» համակարգը, բանկի բանկոմատների միջոցով կոմունալ ծառայությունների վճարումը, բանկի բանկոմատների ցանցի միջոցով քարտից քարտ դրամական փոխանցումները։

2010թ. ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կողմից թողարկված վճարային քարտերի թիվն աճել է 30.6 %-ով` կազմելով 75 315:

Բանկի քարտերի միջոցով կատարված գործառնությունների թիվն այդ ընթացքում ավելացել է 45.75%-ով, որոնցից կանխիկը՝ 26 120 մլն դրամ, ապառիկը՝ 1 697 մլն դրամ։ 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի բանկոմատների քանակը հասել է 44-ի, POS-տերմինալներինը` 128-ի:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ:

Բանկի հաճախորդներն են ավելի քան 58 հազար ֆիզիկական և ավելի քան 2 հազար իրավաբանական անձիք, այդ թվում, ռուսական կապիտալի մասնակցությամբ այնպիսի խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք են «ՀայՌուսգազարդե ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Վիվասել-ՄՏՍ-ը, «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ն, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանը և այլն:

2009թ. հոկտեմբերի 18-ի դրությամբ ընդհանուր կապիտալը կազմում է 9,906,771 հազար դրամ, ընդհանուր ակտիվները՝ 39,545,809 հազար դրամ: Մասնաճյուղերի թիվը կազմում է 15: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև