ՀՀ ՎԿ-ների շահույթը 2010 թվականի ընթացքում 4,3 մլրդ դրամ է կազմել

03.02.2011 13:51
ՀՀ ՎԿ-ների շահույթը 2010 թվականի ընթացքում 4,3 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների չբաշխված շահույթը, 2010 թվականի արդյունքներով, կազմել է շուրջ 4,3 մլրդ դրամ՝ 2009 թվականի 2,6 մլրդ դրամի դիմաց (աճը՝ 66,1 տոկոս)։ Այս մասին ասվում է 2010 թվականի չորրորդ եռամսյակում վարկային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի ամփոփագրում։

ԿԲ համաձայն, դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկային կազմակերպությունների կուտակած չբաշխված շահույթի ծավալը 9,6 մլրդ դրամ է կազմել։

Միաժամանակ վարկային կազմակերպությունների տոկոսային եկամուտների ծավալը 2010 թվականի ընթացքում կազմել է շուրջ 12 մլրդ դրամ 3,9 մլրդ դրամ տոկոսային ծախսերի դեպքում։ Միաժամանակ վարկային կազմակերպությունների ոչ տոկոսային եկամուտները կազմել են 4,1 մլրդ դրամ՝ 5,8 մլրդ դրամ ոչ տոկոսային ծախսերի դեպքում։ Արդյունքում վարկային կազմակերպությունների զուտ տոկոսային եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 8,1 մլրդ դրամ (աճը 2009 թվականի համեմատ՝ 11,2 տոկոսով), իսկ զուտ ոչ տոկոսային եկամուտները կազմել են մինուս 1,6 մլրդ դրամ (2009 թվականի համեմատ աճը՝ 36 տոկոսով)։

Միաժամանակ վարկային կազմակերպությունների հնարավոր կորուստների պահուստի հատկացումները կազմել են մոտ 5,6 մլրդ դրամ, իսկ պահուստից հնարավոր կորուստների վերադարձը՝ 4,6 մլրդ դրամ, ինչի կապակցությամբ զուտ մասհանումները կազմել են 1,1 մլրդ դրամ՝ 2009 թվականի 2,8 մլրդ դրամի դիմաց։

2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 32 վարկային կազմակերպություն և 60 մասնաճյուղ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև