Առէկսիմբանկը 2011 թ.-ին կավելացնի բանկոմատների և POS-տերմինալների թիվը

03.02.2011 15:53
Առէկսիմբանկը 2011 թ.-ին կավելացնի բանկոմատների և POS-տերմինալների թիվը

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2011 թ.-ին կավելացնի բանկոմատների թիվը՝ հասցնելով դրանք 58-ի, իսկ POS-տերմինալների թիվը կհասցնի 170-ի՝ 2010 թ.-ի վերջի, համապատասխանաբար, 45-ի և 128-ի համեմատ, տեղեկացրեց բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկա տարիներին անկանխիկ վճարումների ծառայությունը սրընթաց կերպով կզարգանա:

«Արդեն հիմա Հայաստանի պլաստիկ քարտերի շուկան բուռն զարգացման փուլում է բանկերի մեծ մրցակցության պատճառով: Դա հաստատվում է և քարտերի էմիսիայի ծավալների, և գործարքների ծավալների կտրուկ ավելացմամբ, ինչպես նաև Հայաստանի բանկերի կողմից վերջերս ներդրված քարտերի գծով նոր ծառայություններով», - նշեց նա:

Խաչատրյանը նաև հաստատեց փորձագետների այն կանխատեսումները, թե 2011 թ.-ին կշարունվակի դեբետային քարտերի թողարկման և սպասարկման համար բանկերի կողմից գանձվող միջնորդավճարների նվազման միտումը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ» ՓԲԸ-ն VISA International (2002 թ.-ից) и MasterCard (2005 թ.-ից) միջազգային վճարային քարտերի սկզբունքային անդամ է, ինչպես նաև ArCa (2009 թ.-ից) տեղական վճարային համակարգի անդամ՝ սպասարկող բանկի կարգավիճակով:

2009 թ.-ին բանկն ավարտել է ռուսական Գազպրոմբանկի պրոցեսինգային կենտրոն սեփական պրոցեսինգային կենտրոնի միգրացիան: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկը» հայկական բանկերից առաջինը գործարկեց on-line ռեժիմում միջազգային պլաստիկ քարտեր պատվիրելու ծառայությունը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև