Հինգ ապահովագրական ընկերություններ 461,4 մլն դրամի հարկ են վճարել

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2010 թ.-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանի հինգ վարկային կազմակերպություններ ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ պետբյուջե վճարելով 461,4 միլիարդ դրամ, տեղեկացվում է ՀՀ պետեկամուտների կոմիտեի կայքում։

ՀՀ ՀՊԾ տվյալների համաձայն՝ վարկային կազմակերպությունների կողմից վճարված հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերը կազմել են 95,3 տոկոս կամ 439,8 մլն դրամ:

Միաժամանակ վարկային կազմակերպություններին բաժին է ընկել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի հազար խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալի 0.1 տոկոսը:

ՀՀ Հարկային պետական ծառայության կողմից հրապարակված ցանկում ներառվել են հետևյալ ընկերությունները՝ «Ինգո-Արմենիա» (145,2 միլիոն դրամ, 524-րդ տեղ), «Այ Էս Ջի» (89 միլիոն դրամ, 787-րդ տեղ), «Ռոսգոսստրախ-Արմենիա» (88,5 միլիոն դրամ, 789-րդ տեղ), «Գրիար Ինշուրանս» (69,7 միլիոն դրամ, 951-րդ տեղ) և «Կասկադ Ինշուրանս» (գրեթե 69 միլիոն դրամ, 964-րդ տեղ):

2009թ.-ին հինգ ապահովագրական ընկերությունների կողմից ՀՀ պետբյուջե վճարած հարկերի ծավալը 807,2 մլն դրամ է կազմել։

Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2010 թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետբյուջե են փոխանցել 432,8 միլիարդ դրամ՝ 2009թ.-ի 382,8 մլրդ դրամի դիմաց։

ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ այժմ Հայաստանում գործում է 9 ապահովագրական ընկերություն (1 դոլարը 364,75 դրամ է):-0-

Տեղ

Ապահովագրական ընկերություններ

Հարկային վճարներ

(հազ. դրամ)

2010 թ.

524 «Ինգո-Արմենիա»

145 243.7

787 «Այ Էս Ջի»

89 008.6

789 «Ռոսգոսստրախ-Արմենիա»

88 476.9

951 «Գրիար Ինշուրանս»

69 708.1

964 «Կասկադ Ինշուրանս»

68 985.8

Ընդհանուր

461 423.1

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img