«Ինգո-Արմենիան» փետրվարի 1-ից փոփոխություններ է մտցրել իր գործակալական պայմանագրերում

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերությունը փետրվարի 1-ից փոփոխություններ է մտցրել իր գործակալական պայմանագրերում, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերությունից։

Հաղորդագրության համաձայն՝ այսուհետ գործակալների կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերի գծով «Ինգո-Արմենիա» ընկերությունը կվճարի 15 տոկոս միջնորդավճար։

Ընկերությունը մշակել է ընթացակարգ, որով ընկերության բոլոր գործակալներն ապահովագրության բոլոր տեսակների գծով հնարավորություն ունեն աշխատել «միջնորդավճարները պահելու» եղանակով։

Այսինքն, նրանք ընկերությանը կվճարեն հավաքագրված ապահովագրավճարի և միջնորդավճարի տարբերությունը։

Փոփոխությունները վերաբերում են փետրվարի 1-ից հետո կնքված պայմանագրերին։

«Միջնորդավճարները պահելու» եղանակով աշխատելու համար գործակալները յուրաքանչյուր տասնօրյակ պարտավոր են ընկերությանը ներկայացնել համապատասխան հաշվետվություններ։

2010թ.-ի դեկտեմբերի 20-ի դրությամբ «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից ավտոքաղաքացիական պարտադիր ապահովագրության  ավելի քան 10 հազար պայմանագիր է կնքվել։

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ հիմնադրվել է 1997թ.-ին «Էֆես» ԱՓԲԸ անվանմամբ: 2003թ.-ի դեկտեմբերին Ընկերության բաժնետոմսերի 75%-ը ձեռք է բերվել ռուսական «Ինգոսստրախ» ԱԲԲԸ կողմից: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն համագործակցում է առաջատար վերաապահովագրական ընկերությունների հետ ստանձնած ռիսկերի վերաապահաովագրության նպատակով: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img