Վեց ՎԿ հարկային վճարումները կազմել են 1,8 մլրդ դրամ

03.02.2011 18:11
Վեց ՎԿ հարկային վճարումները կազմել են 1,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործող 32 վարկային կազմակերպություններից վեցը 2010 թ.-ին ներառվել են երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում՝ պետբյուջե վճարելով 1,8 միլիարդ դրամ, հաղորդվում է Հայաստանի պետեկամուտների կոմիտեի կայքում:

ՊԵԿ-ի տվյալերի համաձայն՝ վարկային կազմակերպությունների կողմից վճարված հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերը կազմել են 72,9 տոկոս կամ 1,3 միլիարդ դրամ:

Միաժամանակ վարկային կազմակերպություններին բաժին է ընկել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի հազար խոշորագույն հարկատուների կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալի 0,4 տոկոսը:

Այսպիսով՝ խոշորագույն հարկատուների ցանկում ներառվել են հետևյալ ունիվերսալ վարկային կազմակերպությունները՝ «Արեգակ» (691,1 միլիոն դրամ, 99-րդ տեղ), «Ֆինքա» (607,4 միլիոն դրամ, 120-րդ տեղ), «ԱԿԲԱ-Լիզինգ» ՎԿ (223,2 միլիոն դրամ, 341-րդ տեղ), ՍԵՖ Ինտերնեյշնլ (111,7 միլիոն դրամ, 653-րդ տեղ), Էկսպրեսս-Կրեդիտ (96,2 միլիոն դրամ, 744-րդ տեղ) և Նորվիկ (գրեթե 74 միլիոն դրամ, 903րդ տեղ):

2009 թ.-ին յոթ վարկային կազմակերպությունների կողմից Հայաստանի պետբյուջե վճարած հարկերի ծավալը կազմում է 2,1 միլիարդ դրամ:

Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2010 թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետբյուջե են փոխանցել 432,8  միլիարդ դրամ՝ 2009 թ.-ի 3852,8 միլիարդ դրամի համեմատ: (1 դոլարը 364,75 դրամ է):-0-

Տեղ

ՎԿ-ի անվանում

Հարկային վճարումներ (հազ. դրամով)

2010 թ.-ի հունվար-դեկտեմբեր

.

99 Արեգակ

691 132.7

120 Ֆինքա

607 396.6

341 ԱԿԲԱ-Լիզինգ

223 251.2

653 ՍԵՖ Ինտերնեյշնլ

111 667.6

744 Էկսպրեսս-Կրեդիտ

96 181.4

903 Նորվիկ

73 913.0

Վարկային ընկերությունների արդյունքները

1 803 543


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև