Հայաստանի ֆինանսական համակարգը 2011 թվականին կպահպանի ակտիվությունը տնտեսության վարկավորման ոլորտում

04.02.2011 14:17
Հայաստանի ֆինանսական համակարգը 2011 թվականին կպահպանի ակտիվությունը տնտեսության վարկավորման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական համակարգը 2011 թվականին կպահպանի ակտիվությունը տնտեսության վարկավորման ոլորտում, ասվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված 2011 թվականի առաջին եռամսյակի ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային ծրագրում։

«Ակնկալվում են բիզնեսի վարկավորման բարձր տեմպեր և հիփոթեքային վարկավորման ակտիվացում, սակայն 2011 թվականին տնտեսության վարկավորման տեմպերն ավելի զուսպ կլինեն՝ 18 տոկոս նախորդ տարվա 27 տոկոսի դիմաց, ինչը հիմնականում պայմանավորված է դրամավարկային պայմանների նախատեսված խստացմամբ»,- ասվում է փաստաթղթում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև