Եվրոպայի հայ գործարարները շուրջ 20 մլն եվրո կներդնեն Սյունիքի մարզի զարգացման համար

04.02.2011 17:23
Եվրոպայի հայ գործարարները շուրջ 20 մլն եվրո կներդնեն Սյունիքի մարզի զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Սյունիքի մարզի շինանյութերի արտադրության գործարանի և  ՀԷԿ-ի շինարարության ծրագրի համար շուրջ 20 մլն եվրո կներդրվի, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ, «Էներջիկոնսալտ» ընկերության տնօրեն Աշոտ Գրիգորյանը:

«Էներգետիկայի ոլորտի ներդրումները կարող են գերազանցել 15 մլն եվրոն: Ֆինանսավորումը կիրականացվի մասնավորապես «Չեշսկի դվոր» և «Եվրոէներգոհոլդինգ» ընկերությունների միջոցների հաշվին, ինչպես նաև սլովակյան և չեխական բանկերի վարկային ռեսուրսների հաշվին: Շինանյութերի արտադրության գործարան հիմնելու համար ավելի քան 2 մլն եվրո կներդրվի»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ նրա, Սյունիքի մարզ այցելած սլովակ, չեխ և ավստրալիացի ձեռնարկատերերը լուրջ համաձայնության են հասել Սյունիքի վարչության հետ, և առաջիկա շրջանում արդեն կստորագրվեն առաջին համաձայնագրերը:

Ինչպես ասաց «Չեշսկի դվոր» և «Եվրոէներգոհոլդինգ» ընկերությունների ղեկավար Սենիկ Ջուլհակյանը, շինարարության ծրագրի մեկնարկը նախատեսված է մայիսին, Սյունիքում ծրագրվում է 9 ՀԷԿ կառուցել: Նա տեղեկացրեց, որ ծրագրի մեկնարկի հետ արդեն 50-60 նոր աշխատատեղ կբացվի: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև