Տնտեսական աճը Հայաստանում 2011 թվականին 4,1-5,7% կկազմի. ԿԲ կանխատեսում

04.02.2011 17:24
Տնտեսական աճը Հայաստանում 2011 թվականին 4,1-5,7% կկազմի. ԿԲ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2011 թվականին տնտեսական աճը 4,1-5,7 տոկոս կկազմի, ասվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած «ՀՀ ԿԲ 2011 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության  ծրագրում»։

Ինչպես նշվում է փաստաթղթում, տնտեսական աճի ռիսկերը երկկողմ են և կախված են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններից։

Կենտրոնական բանկի ԴՎՔ համաձայն, ավելացված արժեքի աճն արդյունաբերական ոլորտում 2011 թվականին կկազմի շուրջ 6-8 տոկոս, ինչին հիմնականում կնպաստի հանքարդյունաբերության և մետաղագործության ծավալների կանխատեսվող աճը համաշխարհային շուկաներում գունավոր մետաղների գների բարձր մակարդակի պահպանման պարագայում։ Տվյալ ցուցանիշի աճին կնպաստի նաև սննդի արդյունաբերության և էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսվող աճը։

Շինարարության ոլորտում կանխատեսվում է ավելացված արժեքի ոչ մեծ աճ՝ 2-4 տոկոս, որը պայմանավորված է էներգետւկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի ոլորտներում շինարարական աշխատանքների ծավալների աճով։

ԿԲ-ն ծառայությունների ոլորտում կանխատեսում է 3,5-5,5 տոկոսանոց աճ, որը հիմնականում կպայմանավորվի պետական և մասնավոր ծախսերի աճով։

Գյուղատնտեսության ոլորտի կանխատեսումները նույնպես լավատեսական են և 2011 թվականին հասնում են 7-9 տոկոսի, ինչին կնպաստի աճն ինչպես անասնաբուծության, այնպես էլ բուսաբուծության ոլորտում։

ՀՆԱ աճը, Հայաստանի 2011 թվականի պետական բյուջեի համաձայն, նախատեսված է 4,6 տոկոս մակարդակով, իսկ գնաճը՝ 4±1,5%.  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև