Հայաստանում գնաճը երկրորդ կիսամյակից կտրուկ կնվազի՝ հասնելով 4-5,5% նպատակային ցուցանիշի. ԿԲ

07.02.2011 17:21
Հայաստանում գնաճը երկրորդ կիսամյակից կտրուկ կնվազի՝ հասնելով 4-5,5% նպատակային ցուցանիշի. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2011 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանի գնաճի ցուցանիշը կտրուկ կկրճատվի և կմոտենա 4-5,5 տոկոս նպատակային ցուցանիշին, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը:

Հայաստանի ընթացիկ տարվա պետբյուջեի համաձայն, երկրի գնաճը նախատեսված է 4% (±1,5%) չափով: 2010 թվականի արդյունքներով՝ երկրում արձանագրվել է 9,4 տոկոսանոց գնաճ:

«Բազմաթիվ միջազգային կառույցներ նշում են, որ առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում միջազգային գների որոշակի աճ կունենանք, ինչը թույլ չի տա առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կրճատել գնաճը, և մի քանի ամիսների ընթացքում գնաճային բարձր միջավայրը կպահպանվի»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ստեփանյանը:

Այս կապակցությամբ նա ընդգծեց, որ 2011 թվականի դրամավարկային քաղաքականությունն ամբողջությամբ ուղղված կլինի գնաճի կրճատմանը:

Ստեփանյանի խոսքով՝ կխստացվի առանձին ապրանքախմբերի, մասնավորապես, առաջին անհրաժեշտության, այդ թվում, ծառայությունների և սակագների գծով գնագոյացման վերահսկողությունը:

«Ես վստահ եմ, որ համապատասխան մարմիններն ավելի մանրամասնորեն կներկայացնեն անհրաժեշտ միջոցառումները»,- ասաց նա: Վարչության պետը նշեց նաև, որ մի շարք համալիր միջոցառումների ընդլայնում է ծրագրվում իրականացնել գյուղատնտեսության ոլորտում:

«Մասնավորապես, խոսքը սերմնաբուծության և ցանքատարածքների ավելացման ուղղությամբ միջոցառումների մասին է, ինչը կարող է մեղմել գնաճային ճնշումները 2011 թվականին»,- պարզաբանեց Ստեփանյանը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև