ՀՀ ԿԲ-ն 3 մլրդ դրամի պարտատոմսեր է տեղաբաշխել

08.02.2011 15:58
ՀՀ ԿԲ-ն 3 մլրդ դրամի պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը երեքշաբթի տեղաբաշխել է 3 միլիարդ դրամ ծավալով պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ-ի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGN6014А151 սերիայի վեցամյա պարտատոմսեր:

Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 5 890 միլիոն դրամ, որոնցից 690  միլիոն դրամը՝ ոչ մրցակցային առաջարկություններով:

Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 14.2777 տոկոս՝ 14.4700 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 2 միլիարդ դրամ: (1 դոլարը 364,3 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև