Առէկսիմբանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 հավաստագրումը

08.02.2011 16:39
Առէկսիմբանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 հավաստագրումը

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն միջազգային պահանջներին համապատասխան հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 հավաստագրումը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հավաստագրումն անցկացվել է AB Certification (Ֆրանսիա) հեղինակային աուդիտորական ընկերության կողմից։

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ:

2011թ.-ի հունվարի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 14,9 մլրդ դրամ, նորմատիվային ընդհանուր կապիտալը՝ 20,3  մլրդ դրամ։ Բանկի  ակտիվները գերազանցում են  67,4 մլրդ դրամը,  պարտավորությունները՝ 52,5 մլրդ դրամը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25