Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2010 թ.-ին կազմել են 1627,1 միլիոն դոլար

09.02.2011 13:30
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2010 թ.-ին կազմել են 1627,1 միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2010 թ.-ին ստացվել է ոչ առևտրային բնույթի շուրջ 1627,1 միլիոն դոլարի միջոց, նշվում է ՀՀ ԿԲ-ի պաշտոնական կայքում տեղադրված Կենտրոնական բանկի 2010թ. դեկտեմբերի ամենամսյա տեղեկագրում։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը, 2009 թ.-ի նմանատիպ ցուցանիշի համեմատ, ավելացել է 3,3 տոկոսով կամ 51,4 միլիոն դոլարով:

Հայաստանից արտասահման իրականացված փոխանցումների ծավալը 2010 թ.-ին կազմել է 731,6 միլիոն դոլար՝ 2009 թ.-ի 752,4 միլիոն դոլարի համեմատ (2,8 տոկոսի անկում): 2010 թ.-ին մուտքերի մաքուր ներհոսքը կազմել է շուրջ 895,5 միլիոն դոլար՝ 2009 թ.-ի 823,3 միլիոն դոլարի համեմատ (8,8 տոկոսի աճ):

Միաժամանակ 2010 թ.-ին, ինչպես նաև 2009 թ.-ին, ամենամեծ մաքուր ներհոսքը գրանցվել է Ռուսաստանից (942,1 միլիոն դրամ): (1 դոլարը 363,75 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև