«Առէկսիմբանկը» ծրագրում է մի քանի նոր քարտային նախագծեր գործարկել

09.02.2011 19:48
«Առէկսիմբանկը» ծրագրում է մի քանի նոր քարտային նախագծեր գործարկել

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2011թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» ծրագրում է մեկնարկել մի քանի նոր քարտային նախագծեր, հաղորդում են բանկի մամուլի ծառայությունից:

Նախագծերի թվում են ArCa քարտերի թողարկումը, բջջային հեռախոսի օգնությամբ քարտային հաշվից կոմունալ ծառայությունների վճարումը, շուրջօրյա դրամական փոխանցումները Ռուսաստանի և Հայաստանի միջև «Առէկսիմբանկի» և ռուսաստանյան «Գազպրոմբանկի» պլաստիկ քարտերի միջոցով:

2010թ. ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կողմից թողարկված վճարային քարտերի թիվն աճել է 30.6 %-ով` կազմելով 75 315: Բանկի քարտերի միջոցով կատարված գործառնությունների թիվը այդ ընթացքում ավելացել է 45.75%-ով:

2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի բանկոմատների քանակը հասել է 44-ի, POS-տերմինալներինը` 128-ի:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ:

Բանկի հաճախորդներն են ավելի քան 58 հազար ֆիզիկական և ավելի քան 2 հազար իրավաբանական անձիք, այդ թվում, ռուսական կապիտալի մասնակցությամբ այնպիսի խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Վիվասել-ՄՏՍ-ը, «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ն, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանը և այլն:

2009թ. հոկտեմբերի 18-ի դրությամբ ընդհանուր կապիտալը կազմում է 9,906,771 հազար դրամ, ընդհանուր ակտիվները՝ 39,545,809 հազար դրամ: Մասնաճյուղերի թիվը կազմում է 15: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25