ՀՀ բանկերի կողմից IV եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 5,1%-ով

10.02.2011 15:00
ՀՀ բանկերի կողմից IV եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 5,1%-ով

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ բանկերի կողմից IV եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 5,1 տոկոսով՝ հասնելով 543,3 միլիարդ դրամի:

Բանկերի 2010 թ.-ի չորրորդ եռամսյակի արդյունքների վերաբերյալ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն, 2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաճախորդներին տրամադրված վարկերի և այլ փոխառությունների ծավալը կազմել է 922,4 միլիարդ դրամ՝ 2010 թ.-ի սեպտեմբերի 30-ին գրանցված 854 միլիարդ դրամի համեմատ: Փաստորեն, մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը բաժին է հասել բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 58,9 տոկոսը:

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության կատարած վերլուծությունը, 2010 թ.-ի դեկտեմբերի վերջի դրությամբ մասնավոր ձեռնարկությունների վարկավորման շուկայում առաջատարի դիրքում է Ամերիաբանկը, որի մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգի կողմից շուկայի այդ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 13,8 տոկոս: Ամերիաբանկի վարկային ընդհանուր պորտֆելում 82,82 տոկոսը կամ 75,2 միլիարդ դրամը բաժին է հասնում մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը:

Մասնավոր ձեռնարկությունների վարկավորման ցուցանիշով առաջատարների թվում պետք է նշել նաև HSBC-Հայաստան բանկը (63,9 միլիարդ դրամ), Հայբիզնեբանկը (56,6 միլիարդ դրամ), Արդշինինվեստբանկը (45,3 միլիարդ դրամ) և Յունիբանկը (42,5 միլիարդ դրամ): Այս բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 74,66, 72,85, 61,42 և 56,32 տոկոս:

Միաժամանակ որոշ բանկերը տեղեկատվություն են ներկայացնում փոքր և միջին, ինչպես խոշոր ձեռնարկությունների շրջանում մասնավոր հատվածին վարկերի բաշխման մասին: Մասնավորապես, Ամերիաբանկի կողմից մասնավոր ձեռնարկություններին տրամադրված վարկերի ընդհանուր պորտֆելից 66,7 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններից, 8,5 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին, HSBC-Հայաստան բանկի մոտ 42,5 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 21,4 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին:

Ընդ որում Հայզբիսնեզբանկի մոտ 21,2 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 35,4 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին:

Հայաստանում դեկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված է 21 առևտրային բանկ և 407 մասնաճյուղ: (1 դոլարը 363,49 դրամ է): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև