ԲՏԱ Բանկը հայտարարում է ՀՀ-ում անվճար կենսաթոշակային պլաստիկ քարտերի տրամադրման մեկնարկի մասին

10.02.2011 16:57
ԲՏԱ Բանկը հայտարարում է ՀՀ-ում անվճար կենսաթոշակային պլաստիկ քարտերի տրամադրման մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԲՏԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն թոշակառու տարիքի քաղաքացիների համար և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքած պայմանագրի համաձայն՝ հայտարարում է անվճար կենսաթոշակային պլաստիկ քարտերի տրամադրման մեկնարկի մասին, որոնք նախատեսված են թոշակառու քաղաքացիների համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, քարտը ստանալու համար թոշակառուն պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ և թոշակի գրքույկ:

2010թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ ընդհանուր կապիտալը 5,2 մլրդ դրամ է կազմել, ակտիվները՝ 8,2 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները՝ ավելի քան 3 մլրդ դրամ:

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի գործընկեր-բանկերի ցանցը ընդգրկում է Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Հայաստանը, Ղրղզստանը և Թուրքիան: ԲՏԱ-ի ներկայացուցչություններն աշխատում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Չինաստանում և ԱՄԷ-ում:

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն Ղազախստանի ամենախոշոր բանկի`«ԲՏԱ Բանկ» ԲԸ-ի ռազմավարական գործընկերն է, որը հայկական «ԲՏԱ Բանկ» –ի կանոնադրական կապիտալում ունի 48,9% շահաբաժին: Բաժնետոմսերի 31,1 տոկոսը պատկանում է  ZRL Beteilingungs-ին (Ավստրիա), 16,3 տոկոսը՝ «Մոբիլեքս էներջի լիմիթեդ» ԲԲԸ-ին (Ղազախստան), մնացած 3,7 տոկոսը՝ «ԱՄԿ-Ինվեստ» նախագծային-շինարարական ընկերությանը:--0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև