ՀՀ կառավարությունը տնտեսվարող սուբյեկտներին տուգանք կվճարի գերավճարների վերադարձի ուշացման համար

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հաստատել է գերավճարների վարադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման, հաշվանցման և (կամ) վճարման կարգը, հինգշաբթի նիստի ընթացքում ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։

«Նոր կարգի համաձայն՝ պետբյուջեում տարբեր հարկերի գծով իրականացված գերվճարների՝ օրենքով սահմանված վերադարձի ժամկետն ավելի քան 90 օր ուշացնելու դեպքում կառավարությունը պարտավորվում է տուգանք վճարել ուշացման յուրաքանչյուր օրվա համար»,- ասաց Գաբրիելյանը։

Ինչպես նշեց նախարարը, մեխանիզմը կաշխատի հարկատուների օգտին, և ուշացման յուրաքանչյուր օրվա համար կառավարությունը դրամական տուգանքներ կվճարի։

Ինչպես այս կապակցությամբ նշեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, սա կարևորագույն որոշում է, քանի որ կառավարությունն ինքն իր համար շատ խիստ պատժամիջոցներ է սահմանում։

«Տուգանքների և տույժերի հաշվարկման հաստատված մեթոդոլոգիան ենթադրում է, որ եթե մենք ժամանակին ողջ ծավալով չկատարենք մեր բոլոր պարտավորությունները տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ապա պատրավորված կլինենք նրանց տուգանքներ և տույժեր վճարել ուշացման յուրաքանչյուր օրվա համար»,- ասաց Սարգսյանը։

Ըստ նրա՝ այդ որոշումն ուղղված է տնտեսվարող սուբյեկտների պաշտպանությանը, և կառավարության համար ստեղծում է խիստ պայմաններ, որոնք թույլ չեն տալիս ուշացնել ԱԱՀ գծով վերադարձը։

Վարչապետը նշեց, որ վերջին երկու տարիների ընթացքում կառավարությունն ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունները, և չի եղել գերվաճարների մասով տնտեսվարող սուբյեկտներին պատկանող միջոցների ուշացման որևէ դեպք։

«Իսկ 2011 թվականին մեզ համար կանոնները խստացվում են, և եթե վճարների հետ կապված ուշացումներ լինեն, ապա մենք ինքներս տուգանք կվճարենք տնտեսվարող սուբյեկտներին։ Վճարումների մեթոդոլոգիան բավականին խիստ է հենց մեզ համար, և դա նշանակում է, որ մենք կբացառենք նման դեպքերը»,- ասաց Սարգսյանը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img