ՀՀ բանկային համակարգի պարտավորություններն աճել են 9,04%

10.02.2011 18:08
ՀՀ բանկային համակարգի պարտավորություններն աճել են 9,04%

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորությունները 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 1237,2 մլրդ դրամ՝ եռամսյակի համեմատ ավելանալով 102,6 մլրդ դրամով կամ 9,04 տոկոսով (տարեսկզբից 17,12 տոկոսի աճ)։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն՝ համախառն  պարտավորությունների ծավալով առաջատարն է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը 128,8 մլրդ դրամ ցուցանիշով՝ չնայած չորրորդ եռամսյակում 4,33 տոկոսանոց անկմանը։ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր պարտավորություններում տվյալ բանկին բաժին է ընկնում դրանց մեծության 10,41 տոկոսը:

Համախառն պարտավորությունների ծավալով երկրորդ տեղում է Ամերիաբանկը՝ 120,9 մլրդ դրամով (բանկային համակարգի համախառն պարտավորությունների 9,77 %), այնուհետև HSBC Հայաստան բանկն է՝ 120,2 մլրդ դրամով (9,72 տոկոս մասնաբաժին), Հայբիզնեսբանկը՝ մոտ 100 մլրդ դրամով  (8,09%) և Յունիբանկը՝ մոտ 99,6 մլրդ դրամ (8,05%)։

Բանկային համակարգի բոլոր պարտավորությունների մոտ կեսը՝ 46,06 %, կենտրոնացված է այս բանկերում՝ տվյալ ցուցանիշով առաջատարներում:

Միաժամանակ պարտավորությունների աճի ցուցանիշով առաջատարների եռյակում է Արարատբանկը՝ չորրորդ եռամսյակում աճը 63,12 տոկոսով՝ մինչև 52,7 մլրդ դրամ, Բիբլոսբանկ Արմենիան՝ աճը 47,12 տոկոսով՝ մինչև 20,1 մլրդ դրամ և Առէկսիմբանկ- Գազպրոմբանկի խումբը՝ 25,99 տոկոս աճով՝ մինչև 52,5 մլրդ դրամ։

2010 թվականի դեկտեմբերի  30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ՝ 407 մասնաճյուղով: –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև