HSBC-Հայաստան բանկն առաջատարի դիրքում է 2010 թ.-ի IV եռամսյակում առևտրի վարկավորման ծավալով

11.02.2011 12:56
HSBC-Հայաստան բանկն առաջատարի դիրքում է 2010 թ.-ի IV եռամսյակում առևտրի վարկավորման ծավալով

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. HSBC-Հայաստան բանկն առաջատարի դիրքում է 2010 թ.-ի IV եռամսյակում առևտրի վարկավորման ծավալով:

Հաշվետու ժամանակահատվածում բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն՝ HSBC-Հայաստան բանկը առևտրի ոլորտ է ուղղել շուրջ 25,7 միլիարդ դրամ՝ սեպտեմբերի 30-ի 24,2 միլիարդ դրամի համեմատ (6,3 տոկոսի աճ), ինչը կազմում է բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 29,9 տոկոսը:

Շուկայի այս հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում HSBC-Հայաստան բանկի մասնաբաժինը կազմել է շուրջ 13,5 տոկոս:

2010 թ.-ի չորրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն՝ 2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ տրամադրված վարկերի ծավալը ըստ տնտեսության հատվածների կազմել է 918,4 միլիարդ դրամ՝ սեպտեմբերի 30-ի 849,2 միլիարդ դրամի համեմատ:

Առևտրի վարկավորման ցուցանիշով առաջատար-բանկերի թվում են նաև ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (19,5 միլիարդ դրամ), ՎՏԲ-Հայաստան բանկը (շուրջ 18 միլիարդ դրամ), Ամերիաբանկը (17,9 միլիարդ դրամ) և Յունիբանկը (14,9 միլիարդ դրամ): Այս բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 19,6, 22,3, 19,8 և 19,4 տոկոս:

2010 թ.-ի չորրորդ եռամսյակում հայկական բանկերի կողմից առևտրի ոլորտի վարկավորման ծավալն ավելացել է 6,3 տոկոսով՝ կազմելով 179,5 միլիարդ դրամ:

2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ և 407 մասնաճյուղ: (1 դոլարը 363,75 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև