ՀՀ ՎԿ-ների մաքուր շահույթը 2010թ. աճել է 12,5% և կազմել 4,8 մլրդ դրամ

14.02.2011 14:23
ՀՀ ՎԿ-ների մաքուր շահույթը 2010թ. աճել է 12,5% և կազմել 4,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՎԿ-ների մաքուր շահույթը 2010 թվականի ընթացքում կազմել է 4,8 մլրդ դրամ՝ ավելանալով 2009 թվականի համեմատ 538,7 մլն դրամով կամ 12,5 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն՝ մաքուր  շահույթի մեծությամբ առաջատար է «Արեգակ» կազմակերպությունը: 2010 թվականին կազմակերպության մաքուր շահույթը հասել է շուրջ 1 390,1 մլն դրամի՝ 2009 թվականի համեմատ աճելով 58,2 տոկոսով: Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթի համախառն ծավալում տվյալ կազմակերպությանը բաժին է ընկնում դրանց մեծության 28,7 տոկոսը:

Վարկային կազմակերպությունների մաքուր շահույթի առաջատարների թվում  են նաև Նորվիկը՝ 1 025,3 մլն դրամով (Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն մաքուր շահույթի 21,2 տոկոսը), «Ֆինկան»՝ 374,2 մլն դրամով (տեսակարար կշիռը՝ 7,7 %),  ԱԳԲԱ Լիզինգը՝ շուրջ 292,4 մլն դրամով (տեսակարար կշիռը՝ 6 տոկոս) և Ազգային Հիփոթեքային Ընկերությունը՝ 285,7 մլն դրամով (տեսակարար կշիռը 5,3 %):

2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 32 վարկային կազմակերպություն՝ 62 մասնաճյուղերով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև