ՀՀ վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը կազմել է 38,4 մլրդ դրամ՝ ավելանալով 9,21%-ով

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2010թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 38,4 միլիարդ դրամ՝ չորրորդ եռամսյակի ընթացքում ավելանալով 3 242,9 միլիոն դրամով կամ 9,21 տոկոսով:

«ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն, ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատարի դիրքում է «Արեգակ» ընկերությունը: 2010թ.-ի դեկտեմբերի վերջին կազմակերպության ընդհանուր կապիտալի ծավալը կազմել է շուրջ 6,6 միլիարդ դրամ: Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալում այս ընկերության մասնաբաժինը կազմում է 17,28 տոկոս:

Ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատարների հնգյակում են հայտնվել Նորվիկը՝ 6 միլիարդ դրամ (վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի 15,67 տոկոսը), Ազգային հիփոթեքային ընկերությունը՝ 5,8 միլիարդ դրամ (15,01 տոկոս), «Բնակարան երիտասարդներին» կազմակերպությունը՝ շուրջ 3,6  միլիարդ դրամ (9,26 տոկոս) և ԱԳԲԱ Լիզինգը՝ 2,4 միլիարդ դրամ (6,24 տոկոս): Նշենք, որ «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպությունը սկսել է գործել 2010 թ.-ի փետրվարի 16-ից:

2010թ.-ի չորրորդ եռամսյակում կապիտալի աճի առավել բարձր տեմպեր են գրանցվել «Կամուրջ» ՈՒՎԿ-ի (3,9 անգամ), «Գլաձոր» ՈՒՎԿ-ի (95,03 տոկոսով), «Ջի Էֆ Սի» ՈՒՎԿ-ի մոտ (48,22 տոկոսով):

Միաժամանակ կանոնադրական կապիտալի մեծությամբ առաջատարի եռյակում են Ազգային հիփոթեքային ընկերությունը (5,5 միլիարդ դրամ), «Արեգակ» ընկերությունը (3,4 միլիարդ դրամ), «Բնակարան երիտասարդներին» կազմակերպությունը (3,5  միլիարդ դրամ):

2010թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 32 վարկային կազմակերպություն՝ 62 մասնաճյուղով: (1 դոլարը 364,53 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img