Առէկսիմբանկը 2011 թ.-ին ծրագրում է վճարային քարտերի միջոցով 3 մլրդ դրամի վարկ տրամադրել

15.02.2011 16:17
Առէկսիմբանկը 2011 թ.-ին ծրագրում է վճարային քարտերի միջոցով 3 մլրդ դրամի վարկ տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ» ՓԲԸ-ն 2011 թ.-ին ծրագրում է վճարային քարտերի միջոցով տրամադրել շուրջ 3 միլիարդ դրամի վարկ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«2011 թ.-ին ծրագրվում է վարկային ընդհանուր պորտֆելը հասցնել 73,5 միլիարդ դրամի, այդ թվում նաև 1 միլիարդ դրամով ավելացնել վճարային քարտերի միջոցով տրամադրվող վարկերի պորտֆելը՝ հասցնելով 3 միլիարդ դրամի», - հաղորդվում է երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալություն ստացված բանկի մամուլի հաղորդագրությունում:

2010 թ.-ի վերջին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է շուրջ 50 միլիարդ դրամ, որի կառուցվածքում 5 տոկոսը կամ 2 միլիարդ դրամը բաժին է ընկել վճարային քարտերի միջոցով տրամադրվող վարկերին:

2010 թ.-ի ընթացքում բանկերի կողմից թողարկված վճարային քարտերի թիվն ավելացել է 30.6 տոկոսով՝ հասնելով 75 315-ի, իսկ բանկի քարտերի միջոցով իրականացված գործառնությունների թիվն ավելացել է 45,75 տոկոսով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ» ՓԲԸ-ն VISA International (2002 թ.-ից) и MasterCard (2005 թ.-ից) միջազգային վճարային քարտերի սկզբունքային անդամ է, ինչպես նաև ArCa (2009 թ.-ից) տեղական վճարային համակարգի անդամ՝ սպասարկող բանկի կարգավիճակով:

2009 թ.-ին բանկն ավարտել է ռուսական Գազպրոմբանկի պրոցեսինգային կենտրոն սեփական պրոցեսինգային կենտրոնի միգրացիան: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկը» հայկական բանկերից առաջինը գործարկեց on-line ռեժիմում միջազգային պլաստիկ քարտեր պատվիրելու ծառայությունը: 2011 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ բանկոմատների թիվը հասել է 44-ի, POS-տերմինալների թիվը՝ 128-ի:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև