Հայաստան. արժույթի շուկայի մեկ շաբաթվա՝ փետրվարի 7-11-ի ամփոփումը

15.02.2011 17:40
Հայաստան. արժույթի շուկայի մեկ շաբաթվա՝ փետրվարի 7-11-ի ամփոփումը

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ հայկական դրամը արժեքն ավելացնելու հնարավորություն ուներ: Երեքշաբթի՝ փետրվարի 8-ին, ՀՀ ԿԲ-ն բարձրացրեց հաշվարկային տոկոսադրույքը 0,5 տոկոսով՝ մինչև 7,75 տոկոսի, ինչը հանգեցրեց ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ հայկական դրամի աճի, որը հասավ շաբաթվա իր առավելագույն կետին՝ 363,0 դրամ:

Սակայն ամերիկյան արժույթի նկատմամբ բարձր պահանջարկի ֆոնի ներքո դրամը չկարողացավ պահպանել ձեռք բերած բարձր ցուցանիշը և կրկին սկսեց անկում ապրել: Արդյունքում, NASDAQ OMX Armenia բորսայում նախորդ շաբաթ ԱՄՆ-ի դոլարի միջին կշռված փոխարժեքն ավելացավ 0,21 տոկոսով՝ հասնելով 364,75 դրամի: Հաշվետու ժամանակահատվածում գործարքների ծավալը կազմեց 7,0 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 59,89 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից: ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն ավելացավ 0,11 տոկոսով և շաբաթ օրը՝ փետրվարի 12-ին, կազմեց 366,28 դրամ:

Ներկրողների կողմից արժույթի նկատմամբ բարձր պահանջարկի և այս ժամանակահատվածի համար դեպի Հայաստան իրականացված փոխանցումների ավանդական քիչ քանակի ֆոնի ներքո՝ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը աճի շարունակության հիմքեր ունի: Սակայն հաշվի առնելով դրամին աջակցելու նպատակով կարգավորիչի հնարավոր մուտքը շուկա՝ ԱՄՆ դոլարի արժեքի զգալի աճը քիչ հավանական է: Մենք ակնկալում ենք, որ ընթացիկ շաբաթ  Հայաստանում ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 364,0-369,0-ի սահմաններում:

Հայաստանում եվրոյի դինամիկան սահմանվում էր համաշխարհային FOREX արժույթի շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նախորդ շաբաթ նվազեց 0.06 տոկոսով՝ հասնելով 1,3608-ի:

Համաշխարհային ֆոնդային հարթակներում գերակայող լավատեսության ֆոնի ներքո՝ գործարքային շաբաթվա սկզբից եվրոպական արժույթն ամրապնդում էր իր գինը: Եվրոյի գնանշմանը լրացուցիչ աջակցություն ցուցաբերեց ԱՄՆ ԴՊԾ-ի նախագահ Բեռնանկեի ելույթը Կոնգրեսի բյուջետային հանձնաժողովում, ով նշեց, որ մոտ ժամանակներս Նահանգներում դժվար թե դրամավարկային քաղաքականության խստացում իրականացվի: Այս իրադարձությունների ֆոնի ներքո եվրոյին հաջողվեց հասնել շաբաթվա իր առավելագույն կետին՝ 1,3745-ի:

Սակայն շաբաթվա վերջին եվրոյի աճը դադարեց, որի պատճառն ԱՄՆ-ից ստացված դրական մակրոտնտեսական վիճակագրությունն էր, որի համաձայն՝ նախորդ շաբաթ գործազրկության նպաստի առաջնային դիմումների թիվը կրճատվել է 32 հազարով՝ դառնալով 383 հազար: Դոլարին լրացուցիչ աջակցություն ցուցաբերեց ուրբաթ Եգիպտոսի նախագահի հրաժարականը:

Այս իրադարձությունների ֆոնի ներքո Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 0,62 տոկոսով՝ դառնալով 498,40 դրամ:

Այս շաբաթ աշխարհում և, համապատասխանաբար, Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի FOREX միջազգային շուկայից ստացվող լուրերով: Ուշադրության կենտրոնում կլինեն ԱՄՆ-ից եկող տեղեկությունները՝ հունվարին նոր շենքերի հիմքերի դրման և շինարարության թույլտվությունների թվի, արդյունաբերական արտադրության ծավալի, ինչպես նաև արտադրողների և սպառողների գնի ինդեքսի հրապարակումը:

Եգիպտոսում տիրող քաղաքական անորոշության ֆոնի ներքո դոլարը կարող է շարունակել ամրապնդվել եվրոյի նկատմամբ: Եվրոպական միասնական արժույթի համար մոտակա մակարդակը 1,3500-ն է: 1,3500-ից նվազում կատարելու դեպքում հնարավոր է հետագա նվազում մինչև 1,3400-ի: Այս շաբաթ EUR/USD արժութային զույգի համար դիմադրություն կարող է դառնալ 1,3745 մակարդակը: Այս ամենի ֆոնի ներքո Հայաստանում առաջիկա հինգ գործարքային օրերի ընթացքում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 493,0 – 506,0 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն ավելացել է 0,4 տոկոսով՝ հասնելով 12,61 դրամի: Դա պայմանավորված էր նավթի բարձր գների ֆոնի ներքո ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի բարձրացմամբ: Այսպես, նախորդ շաբաթ Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքն ավելացել է 1,45 տոկոսով՝ հասնելով 101,35 ԱՄՆ դոլարի:

ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, հայկական դրամի նկատմամբ ռուսական ռուբլու դինամիկան այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև նավթի արժեքից և Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններից: Նավթի բարձր գնանշումները կպահպանեն ռուսական արժույթի արժեքը: Հայաստանում առաջիկա հինգ գործարքային օրերի ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը հավանաբար կգտնվի 12,45-12,75 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում իրականացվել են գործարքներ միայն ԱՄՆ դոլարով, այլ արտարժույթներով՝ մասնավորապես եվրոյով և ռուսական ռուբլով, գործարքներ չեն իրականացվել:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև