«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս տեղեկատվությունն «ԱՌԿԱ» գործակալությանը երեքշաբթի հաստատեց բանկի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը։

«Ներսես Կարամանուկյանն արդեն հրաժարականի խնդրանքով դիմել է բանկի Խորհուրդ։ Հրաժարականի պատճառը չի նշվում։ Կարամանուկյանը բոլորին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և հայտարարել լիազորությունները վայր դնելու մասին»,- ասաց նա։

Սակայն Մարտիրոսյանը չհաստատեց այդ պաշտոնում «Արդշինինբվեստբանկի» վարչության փոխնախագահ Կարապետ Գևորգյանի հնարավոր նշանակման մասին՝ նշելով, որ նման որոշում առայժմ չկա։

«Առայժմ այդ պաշտոնի հնարավոր թեկնածությունները չեն քննարկվում, և հաստատման կամ հերքման ենթակա լուրջ տեղեկատվություն առայժմ չկա»,- ասաց Մարտիրոսյանը։

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ. փետրվարի 27-ին: Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն (86,82%) և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC (10%), որը բաժնետեր դարձավ 2007թ.-ին:–0–

Բանկը MasterCard/Europay միջազգային վճարային համակարգի համակցված անդամ է, ինչպես նաև Հայաստանի տարածքում «Armenian Card» ՓԲԸ քարտային գործառնությունների համակարգի բաժնետեր։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ 2010 դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են շուրջ 119,1 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 90 մլրդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 29,1 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 15,5 մլրդ դրամ, վարկային ավանդները՝ 74,3 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 69,8 մլրդ դրամ, իսկ 2010 թվականի մաքուր շահույթը՝ 2638,1 մլն դրամ (աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13,83 տոկոս)։

2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկն ունի 49 մասնաճյուղ Հայաստանում և վեցը՝ ԼՂՀ տարածքում։ Բանկի ներկայացուցչություն է գործում նաև Փարիզում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img