Հայաստանի բանկերի ակտիվների շահութաբերությունը IV եռամսյակում կազմել է տարեկան 2,37%

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային հատվածի ակտիվների շահութաբերությունը (ROA) 2010 թ.-ի IV  եռամսյակում կազմել է տարեկան 2,37 տոկոս՝ 2010թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ արձանագրված 2,3 տոկոսի համեմատ:

Միաժամանակ առևտրային բանկերի 2010 թ.-ի առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունների հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության կազմած վերլուծության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի ընդհանուր կապիտալի վերադարձելիության ցուցանիշը (ROE) կազմել է տարեկան 11,01 տոկոս՝ 2010 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ արձանագրված 10,66 տոկոսի համեմատ:

Միաժամանակ ակտիվների շահութաբերության առումով հաշվետու ժամանակահատվածում առաջատարը Մելլաթ Բանկն է՝ տարեկան 4,94 տոկոս՝ 2010 թվականի սեպտեմբերի 30-ի 4,12 տոկոսի համեմատ: Իսկ կապիտալի շահութանբերության ցուցանիշով (ROE) բանկը զբաղեցրել է 5-րդ տեղը՝ տարեկան 14,79 տոկոս (սեպտեմբերի 30-ի 10,99 տոկոսի համեմատ):

Միաժամանակ ROE ցուցանիշով հաշվետու ժամանակահատվածում առաջատարի դիրքում է HSBC Հայաստան Բանկը՝ տարեկան 22,59 տոկոսով (21,15 տոկոս սեպտեմբերի 30-ի դրությամբ)։ Ընդ որում՝ հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով ROA ցուցանիշով բանկը չորրորդ տեղում է (3,03 տոկոս սեպտեմբերի 30-ի դրությամբ)։

Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով՝ ROA ցուցանիշով երկրորդ տեղում է Ինեկոբանկը՝ տարեկան 4,37տոկոս՝ չորրորդ եռամսյակի սկզբում արձանագրված տարեկան 4,29 տոկոսի համեմատ: Հայաստանի բանկերի շրջանում ROE ցուցանիշով տարեկան 18,87 տոկոսով բանկը զբաղեցնում է 3-րդ տեղը (18,36 տոկոս սեպտեմբերի 30-ի դրությամբ):

Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով՝ ROЕ ցուցանիշով երկրորդ տեղում է Արցախբանկը՝ 20 տոկոս ցուցանիշով (21,86 տոկոս սեպտեմբերի 30-ի դրությամբ):

ՎՏԲ-Հայաստան բանկը ROA ցուցանիշով  երրորդ տեղում է՝ տարեկան 3,67 տոկոս, իսկ ROE ցուցանիշով չորրորդ տեղում ՝15,82 տոկոս:

2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ և 407 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img