«Ռոսգոսստրախ Արմենիան» 350 դեպքով ԱՊՊԱ պոլիսներով 55 միլիոն դրամի վնաս է փոխհատուցել

16.02.2011 13:24
«Ռոսգոսստրախ Արմենիան» 350 դեպքով ԱՊՊԱ պոլիսներով 55 միլիոն դրամի վնաս է փոխհատուցել

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության կողմից այսօրվա դրությամբ գրացնված ԱՊՊԱ պոլիսներով ապահովագրական կարգավորված դեպքերի թիվը 350 է, ասաց «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

«Փաստացի վճարումների ծավալը կազմել է շուրջ 55 միլիոն դրամ», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորյանը:

Ընկերության մամուլի ծառայության տվյալների համաձայն՝ Ռոսգոսստրախի շուրջօրյա կոնտակտ-կենտրոնը 2011 թ.-ի հունվարի 1-ից ստացել է շուրջ 5170 զանգ և գրանցել է 1464 ՃՏՊ, ընդ որում ամենաշատ դեպքերը գրանցվել են փետրվարի 1-ին (140) և փետրվարի 4-ին (74), ինչը պայմանավորված է եղանակային պայմաններով:

Միաժամանակ Գրիգորյանը նշեց, որ դեռ 1000 դիմում գտնվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի և ավտոճանապարհային տեսչության եզրակացության տրամադրման գործընթացում:

«Մեր գրանցած բոլոր դեպքերով կանխատեսվող վճարների ծավալը կարող է կազմել ավելի քան 300 միլիոն դրամ», - պարզաբանեց նա:

650 ապահովագրական դեպքերով տուժածները ընկերություն են ներկայացրել գրավոր դիմումներ: Այս պահին վճարումների հիմնական մասը բաժին է ընկնում գույքի վնասի փոխհատուցմանը: Ապահովագրական մեկ դեպքի համար փոխհատուցման միջին չափը կազմում է 162 հազար դրամ:

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունն առաջատարն է Հայաստանի ԱՊՊԱ շուկայում, ընկերությանն է պատկանում շուկայի ավելի քան 36 տոկոսը:

Հայաստանում ԱՊՊԱ ինստիտուտը ներդրվել է 2011 թ.-ի հունվարի 1-ից: Հանրապետությունում կա շուրջ 420 հազար ավտոմեքենա: (1 դոլարը – 365,4 դրամ է)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև