ՀՀ Կենտրոնական բանկը նորացված պաշտոնական էջ կգործարկի

17.02.2011 16:33
ՀՀ Կենտրոնական բանկը նորացված պաշտոնական էջ կգործարկի

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը նորացված պաշտոնական էջ կգործարկի, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՀՀ ԿԲ հասարականյության հետ կապերի ծառայության ղեկավար Զարուհի Բարսեղյանը։

«Նոր կայքը կներկայացվի նոր դիզայնով և նոր բովանդակությամբ, ինչպես նաև մուլդիմեդիոն հնարավորություններ կնախատեսի»,- ասաց Բարսեղյանը։

Կայքի շնորհանդեսի օրը ճշտվում է։

ԿԲ կայքի հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 18-ի երեկոյան կայքն անհասանելի կլինի՝ նոր էջի թեստային աշխատանքների անցկացման հետ կապված։ Միաժամանակ բոլոր օգտվողները, ովքեր ավելի վաղ բաժանորդագրված էին ԿԲ լուրեր ստանալու համար, նոր էջի գործարկումից հետո պետք է թարմացնեն իրենց բաժանորդագրությունը։

ԿԲ կայք էջը գործում է 2000թ.-ից։ 2006թ.-ին որոշում է կայացվել փոխել կայքի դիզայնը։ Անցկացված տենդերի արդյունքում հաղթող է ճանաչվել տեղական Sourcio  ընկերությունը, որը 2008թ.-ի մայիսի 30-ին ներկայացրել է կայքի վերջնական տարբերակը։

Կայքի փոփոխման արդյունքում մենյուն ավելի կուռ բաժիներրով է համախմբվել և ամփոփվել և սյունակներով է ներկայացվել, որոնք բնութագրում են ԿԲ-ի հիմնական գործողությունները։ Իսկ նորամուծության թվում ներկայացվել են «Սպառողների համար», «ԿԲ կառույցը» սյունակները։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ օրական Կենտրոնական բանկի կայքի այցելուները 4,5-ից գրեթե մինչև 20 ԳԲ չափով տեղեկություն են բեռնում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև