Հայաստանի ապահովագրական շուկայի ներկայի և ապագայի «Ռոսգոսստրախի» տեսլականը

17.02.2011 17:57
Հայաստանի ապահովագրական շուկայի ներկայի և ապագայի «Ռոսգոսստրախի» տեսլականը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը չորեքշաբթի ներկայացրել է ԱՊՊԱ պոլիսների ցուցանիշները:

Բացի այդ, «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ, բաժնետերերի խորհրդի անդամ, Հայաստանի հարցերով համակարգող Ռաֆայել Մինասբեկյանը և «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը լրագրողներին ներկայացրել են իրենց տեսլականը ապահովագրական շուկայի զարգացման փուլերի և հեռանկարների վերաբերյալ ինչպես ԱՊՊԱ-ի, այնպես էլ ապահովագրության այլ տեսակների համատեքստում:

Այսօրվա դրությամբ «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը կնքել է ավելի քան 120 հազար ԱՊՊԱ պայմանագիր և զբաղեցնում է այդ շուկայի 36 տոկոսը: Ընկերության կողմից այսօրվա դրությամբ գրանցված ԱՊՊԱ պոլիսներով ապահովագրական կարգավորված դեպքերի թիվը 350 է, ապահովագրավճարների գծով ծախսերի ծավալը գերազանցում է 3,3 միլիարդ դրամը, իսկ փաստացի վճարումների ծավալը կազմել է շուրջ 55 միլիոն դրամ:

Օրենսդրություն. դրական և բացասական կողմերը

Գրիգորյանը ընդհանուր առմամբ դրական է բնութագրել «Ավտոտրանսպորտային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքը, որն ընդունվել է ՀՀ ԱԺ-ի կողմից 2010 թ.-ի մայիսի 18-ին՝ նշելով, որ կան որոշ թերություններ, որոնք վերաբերում են ընթացակարգերին և լոգիստիկային:

Նա նաև նշել է, որ շուկայի մասնակիցներն Ավտոապահովագրողների բյուրոյի հետ համատեղ արդեն համապատասխան աշխատանքներ են իրականացնում՝ գոյություն ունեցող թերությունները շտկելու համար:

Մինասբեկյանը կարծում է, որ հիմք ընդունված ցանկացած օրենք հարմարեցում է պահանջում այս կամ այն երկրի համար: Նա նաև նշել է, որ Հայաստանում օրենքը մեկ տարվա ընթացքում ավելի մանմարասն է մշակվել և ավելի արդյունավետ է, քան 2002 թ.-ին Ռուսաստանում ընդունված օրենքը: «Իհարկե, կլինեն փոփոխություններ, մասնավորապես՝ կլրամշակվեն սակագները, դասակարգում է իրականացվում: Սակայն ընդհանուր առմամբ օրենքը բավականին լավն է», - ընդգծել է նա:

ԱՊՊԱ-ն՝ որպես շուկայի զարգացման լոկոմոտիվ

Մինասբեկյանը կարծում է, որ ԱՊՊԱ-ն կարող է խթանել երկրում ապահովագրության այլ տեսակների զարգացումը, մասնավորապես՝ ԿԱՍԿՈ-ն, որով կատարվում են ամենամեծ և հաճախ իրականացվող վճարումները: Ավտոսեփականատերերը ԱՊՊԱ-ի միջոցով կսկսեն իրենց վրա զգալ ապահովագրման արդյունավետությունը: «Այդպես տեղի է ունենում ամենուր, այդպես կլինի նաև Հայաստանում»:

Այս կապակցությամբ Ռոսգոսստրախ ԸԽ-ի փոխնախագահն առաջարկեց հանդիպել մեկ տարի անց և գնահատել ԿԱՍԿՈ-ի վիճակագրական տվյալները: «ԿԱՍԿՈ-ի վիճակագրությունն ավելին շատ կլինի, երկու տարի անց այն մի քանի անգամ կփոխվի, իսկ երեք տարի անց մոտ կլինի շուկայական նորմալ երկրի ցուցանիշին», - ասել է նա:

Միաժամանակ Մինասբեկյանը խոստովանեց, որ ընկերությանն ավելի շատ մտահոգում է ֆիզիկական անձանց ունեցվածքի ապահովագրումը, ծառայություն, որը լուրջ սոցիալական բաղկացուցիչ ունի: «Սա այն է, ինչ համար մարդիկ տարիներով կուտակումներ են անում, և բնակարանի կորուստը հաճախ անդառնալի է լինում»:

Խոսելով բժշկական ապահովագրության հրատապության մասին՝ նա նշեց, որ կամավոր բժշկական ապահովագրությունն ակտիվորեն կզարգանա գործատուի հաշվին:

«Աշխարհում դեռևս ստեղծված չէ առողջապահության քաղաքակիրթ այլ համակարգ, բացի առողջության ապահովագրումից: Այդ պատճառով վաղ թե ուշ դա անխուսափելիորեն տեղի կունենա», - եզրափակեց Մինասբեկյանը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև