Հայկական խոշորագույն ձեռնարկությունների իրացումից ստացված հասույթի աճի տեմպերը դեկտեմբերին աճել են 21,8%

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական խոշորագույն ձեռնարկությունների իրացումից ստացված հասույթի աճի տեմպերը դեկտեմբերի ընթացքում, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 21,8 տոկոսով և կազմել են 239,5 մլրդ դրամ։ Այս մասին ասվում է Հայաստանի կառավարությանն առթըներ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրված «Խոշոր հարկատուների 2010 թվականի դեկտեմբերի ամփոփիչ ցուցանիշների մոնիտորինգի վերլուծությունում»։

Ինչպես նշվում է վերլուծությունում, 186 ընկերություններ այս ցուցանիշի մոտ 58,9 մլրդ դրամի աճ են գրանցել, իսկ 134 ընկերություններ՝ 23,3 մլրդ դրամի անկում։

Միաժամանակ խոշոր հարկատուների կողմից ներկրվող ապրանքների և ծառայությունների ծավալը դեկտեմբերին Հայաստանում 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 23,2 տոկոսով՝ կազմելով 78,7 մլրդ դրամ։ Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ներկրվող ապրանքների և ծառայությունների ծավալը 121 ընկերություններում աճել է շուրջ 29,8 մլրդ դրամով և 81 ընկերությունների մոտ կրճատվել է 14,7 մլրդ դրամով։

Հաշվետու ժամանակահատվածում հայկական խոշոր հարկատուների կողմից ներկրվող արտադրանքի ծավալը կազմել է 27,5 մլրդ դրամ, ինչը 7,8 մլրդ դրամով ավելի է 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img